Բաժիններ՝

Գվատեմալայում սողանքների պատճառով հարյուրավորներ մարդիկ են անհետ կորել, կան զոհեր

Գվատեմալայի փրկարարները որոնում են հարյուրավոր մարդկանց, ովքեր սողանքների պատճառով անհետ կորել են երկրի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Էլ-Կամբրե Դոս գյուղում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դեռ հայտնաբերվել է 26 մարմին: Զոհերի թվում կան նաև երեխաներ: Եվս 36 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են փրկարար ծառայությունից:
Ուժեղ անձրևները քարերի ու կեղտի հոսքեր են տարել գյուղի ուղղությամբ:

Ազգականները զանգեր ու հաղորդագրություններ են ստանում իրեն մտերիմներից, ովքեր մնացել են փլատակների տակ, հայտնում են թղթակիցները դեպքի վայրից: Ողջ մնացածներին տեղավորում են ժամանակավոր ապաստարաններում:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, երեկ երեկոյան փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են որոնումները հեղեղի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս