Բաժիններ՝

Կադիրովը պատրաստ է չեչեն զինծառայողներ ուղարկել Սիրիա

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Սիրիա չեչեն զինծառայողների ուղարկելու պատրաստակամության մասին, որոնք կարող են մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ մարտերին:

«Ես սա հենց այնպես չեմ ասում: Ես որպես մուսուլման, որպես չեչեն, որպես Ռուսաստանի հայրենասեր, հայտարարում եմ, որ 1999 թվականին, երբ հանրապետությունը ողողված էր այդ շեյթաններով, ովքեր այսօր գոյություն ունեն, մենք երդվել ենք Ղուրանի վրա, որ պետք է մեր ամբողջ կյանքում պայքարենք նրանց դեմ, որտեղ էլ նրանք գտնվեն: Ես հենց այնպես չեմ ասում, խնդրում եմ, որ թույլ տան այնտեղ գնալ ու մասնակցել հատուկ գործողություններին»,- ասել է Կադիրովը «Նորությունների ռուսական ծառայությանը» տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ որոշումը պետք է կայացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կադիրովը հայտարարել է, որ հենց Սիրիայի ահաբեկիչները հասկանան, որ իրենց մոտ չեչեն զինվորականներ են գնում, անմիջապես կհեռանան այդտեղից:

«Մենք նրանց գիտենք, մենք նրանց այստեղ ոչնչացրել ենք, նրանց դեմ պայքարել ենք: Նրանք մեզ գիտեն»,- ասել է Ռամզան Կադիրովը:
«Ահաբեկիչները դեռ չգիտեն, թե ինչ է իրական պատերազմը, քանի որ գործ են ունեցել միայն ռմբակոծությունների հետ, իսկ ռազմական գործողությունների փորձ չունեն»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս