Բացառիկ կադրեր. ռուսական ավիացիան՝ Լաթաքիայի օդանավակայանում
Ներկայացնենք ռուսական ռազմական ինքնաթիռների լուսանկարները՝ արված Սիրիայի Լաթաքիա քաղաքի օդանավակայանում: Բացառիկ լուսանկարների հեղինակը Russia Today-ի թղթակից Դմիտրի Վինոգրադովն է:
Սիրիայում գտնվող Ռուսաստանի ռազմական ավիացիան նախօրեին սկսել է կետային ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի ենթակառուցվածքներին:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ 2 օրում խոցվել է ավելի քան 20 թիրախ, այդ թվում՝ հրամանատարական կետեր, պահեստներ, պայթուցիկ նյութերի արտադրության գործարաններ, կապի միջոցներ:
Ռուսական «Սու-34» ինքնաթիռը՝ Լաթաքիայի մերձակայքի օդանավակայանում
Սիրիայում տեղակայված Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կազմում ներառված է ավելի քան 50 ինքնաթիռ ու ուղղաթիռ:
Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Սու-34», «Սու-24Մ» ու «Սու-25» ինքնաթիռների մասին:
Բացի այդ՝ օպերացիայում ներգրավված են տիեզերական հետախուզության միջոցներ ու անօդաչու թռչող սարքեր:
Տեխնիկները սպասարկում են «Սու-24» ինքնաթիռը Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայանում
Ռուսական «Սու-25» ինքնաթիռները՝ Լաթաքիայի օդանավակայանում:
Ռուսական «Սու-34» ինքնաթիռները՝ Լաթաքիայի մոտ գտնվող օդանավակայանում:
Ռուսական «Սու-24» ինքնաթիռները՝ Լաթաքիայի մոտ գտնվող օդանավակայանում: