2024-ին Բաքվի առաջնահերթություններից էր պաշտպանունակության ամրապնդումը. «Ազատության» փոխանցմամբ՝ այս մասին երեկ խորհրդարանում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ներկայացնելով կառավարության 2024-ի զեկույցը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը մարտավարական մակարդակում և շփումները՝ հետագա հանդիպումների ընթացքում:
Հիշեցնեմ, որ նույն միջազգային դերակատարները նույն ոգևորությամբ ողջունում էին Նիկոլի՝ Պրահայի (2022 թ. հոկտեմբեր) հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչի հետևանքով Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն, էթնիկ զտում, հայաթափում, իսկ Արցախում հայերի անվտանգ ապրելու խոստումը մնաց թղթի վրա:
«Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և տևական խաղաղության, որը հարգում է հայ ազգի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թե կեղծ «խաղաղության»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման, որը Երևանին պարտադրվում է զենքի սպառնալիքի ներքո»,- հայտարարեց Համբարյանը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին ոչնչացնելու մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական աղմկոտ որոշումն է կայացրել։ Ամերիկյան NYTimes-ը գրում է, որ ուրբաթ օրը Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է լուծարել դաշնային 7 գործակալություններ, այդ թվում՝ այն կառույցը, որը վերահսկում է «Ամերիկայի ձայնը» և այլ պետական ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցներ ամբողջ աշխարհում։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել էր, որ ընդհանուր առմամբ պաշտպանում է Ուկրաինայում հրադադար հաստատելու մասին ԱՄՆ-ի առաջարկած գաղափարը, սակայն կան նրբություններ, որոնք կարևոր է նախատեսել։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է և այն իրականացվում է մի քանի ուղիներով, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։
Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտման մասին, սակայն Բաքուն առաջ է քաշել երկու նախապայման համաձայնագրի ստորագրման համար։
Իտալիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։
Ադրբեջանն զգալիորեն խորացրել է իր տնտեսական և քաղաքական ազդեցությունը Վրաստանում՝ հիմնականում SOCAR պետական նավթային ընկերության միջոցով։ «SOCAR»-ը ոչ միայն Վրաստանի խոշորագույն ներդրողներից է, այլև՝ Բաքվի քաղաքական ազդեցության կարևոր գործիքներից մեկը։
41-ամյա Դարիո Վիտալեն Versace-ում աշխատանքի կանցնի ապրիլի 1-ից։ Նա աշխատել է Dsquared2-ում և Bottega Veneta-ում, իսկ 2010 թվականին միացել է Prada-ին պատկանող Miu Miu նորաձևության բրենդին։
Ռուսաստանը համաշխարհային առաջատար է դարձել անօդաչու համակարգերի ոլորտում։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը։
Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ պաշտոնական Անկարան «Eurofighter Typhoon» տեսակի կործանիչների գնման առաջարկ է ստացել։
Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններիավարտը․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն։ «Տելեգրամ»-ի իր ալիքում նա գրել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկած հրադադարը, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշում անընդունելի պայմաններ, որոնք ցույց են տալիս, որ Մոսկվան իրականում չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները։
Ինչպես գրում է ադրբեջանական մամուլը, Բակո Սահակյանն ասել է, որ Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր-Մ» և «Տոչկա-Ու» չի եղել, և այդ զենքերը Ադրբեջանի ուղղությամբ կիրառվել են Հայաստանի տարածքից:
«ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» հաղորդաշարի հյուրերն են վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը և փիլիսոփա, կրոնագետ Վարդան Խաչատրյանը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև բանակցությունների ավարտը․
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը և անհամբեր սպասում ենք պայմանագրի ստորագրմանը և վավերացմանը։
Բայց, խնդիրը Երևանի համար չէր էլ սահմանափակվում միայն պատասխանատվությունների վերաբաշխումով: Խնդիրը այն էր, ոոր Ռուսաստանի հետ ուժգնացող դիմակայության մեջ մտնող եվրաատլանտյան էլիտաները բերվելով պատասխանատվության թեկուզ հարաբերական մի աստիճանի, որոշակիորեն կաշկանդված լինեին Կովկասը ՌԴ «ոտքերի տակ այրելու» «գայթակղության» հարցում: Որովհետև, այդ հրդեհը կարող էր այրել ՌԴ ոտքերը, սակայն Հայաստանը կայրվեր ամբողջ մարմնով, գրեթե այնպես, ինչպես օրինակ Ուկրաինան:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բրյուսելի ներկայիս պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ուկրաինային պետք է հնարավորինս շուտ ընդունել ԵՄ, դա նշանակում է՝ մեկ-երկու տարվա ընթացքում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։
Կանադայի Լիբերալ կուսակցության նոր առաջնորդ և Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին ուրբաթ օրը երդում է տվել և պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ։ Այս մասին հայտնում է CBC-ն։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող շինծու «դատավարությանը», Հայաստանին ներկայացվող նոր պահանջներին, այդ թվում՝ ՀՀ նախկին նախագահներին և ազատամարտի հրամանատարներին Ադրբեջան հանձնելու հորդորներին, Փաշինյանի պատրաստակամությանը՝ բավարարելու նաև այդ պահանջը, և այլն։