Խամենեիի որդին իր մահվան դատավճիռն է ստորագրել. ԱՄՆ-ը կզինի իրանական ընդդիմությանը. Յակով Կեդմի
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է:
Հաղորդման ընթացքում քննարկվել է Իրանի շուրջ իրավիճակի սրումը, այդ թվում՝ Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունների նպատակներն ու հետևանքները, Թեհրանում վարչակարգի հնարավոր փոփոխության մասին հայտարարությունները, ինչպես նաև հակամարտության զարգացման տարբեր սցենարների նախապատրաստման վարկածները։
Առանձնակի ուշադրություն է դարձվել տարածաշրջանի մի շարք երկրների ուղղությամբ Իրանի հրթիռային և անօդաչու հարվածների մասին հաղորդագրություններին, Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակման մասին տեղեկություններին և Ադրբեջանի կողմից դեպի Իրանի սահման ծանր տեխնիկայի տեղաշարժին։
Հաղորդման ընթացքում բարձրացվել է Իրաքի կամ Ադրբեջանի տարածքից Իրանի դեմ ցամաքային գործողության հավանականության թեման։
Քննարկվել են ամերիկացի պաշտոնյաների այցերը Հայաստան և Ադրբեջան։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հնարավոր «հումանիտար միջանցքի» ստեղծման հարցին և դրա հետ կապված տարածաշրջանային ռիսկերին։

Եթերում խոսվել է նաև Իրանի գերագույն առաջնորդի փոփոխության, Իսրայելի անվտանգության կառույցների կողմից իրենց քաղաքացիներին Հարավային Կովկասի մի շարք երկրներ այցելելուց զերծ մնալու հորդորների, ինչպես նաև հակամարտության ազդեցության մասին էներգետիկ շուկաների և նավթի գների վրա։
Պատմական համատեքստում հիշատակվել է 1982 թվականի փաստաթուղթը, որը հայտնի է՝ որպես «Օդեդ Ինոնի պլան»։
Բացի այդ, հաղորդման ընթացքում շոշափվել են հակամարտության մեջ խոշոր տերությունների հնարավոր ներքաշման վարկածները, ԵՄ դերն աշխարհում և ՌԴ-ի ու Չինաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։
Հայկ Դերզյան




