Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Балчуг Капитал» ընկերությանը (հայկական ներդրումային հիմնադրամ – խմբ.) թույլ է տվել ամերիկյան Goldman Sach բանկային խմբի ռուսական դուստր ձեռնարկությունը իրավական ակտեր ձեռք բերել։
Եվրահանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 1-ից ունի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինություն (DG ENEST), որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու հավանական թեկնածուների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծական զեկույց
Ադրբեջանը փորձում է հարթել տարեսկզբին բռնկված իրանա-ադրբեջանական լարվածությունը։
Ռուսաստանը շարունակում է զգայուն և արևմտյան արտադրության ապրանքներ գնել երրորդ երկրների սուբյեկտների կողմերից, հաճախ առանց կառավարության իմացության: Դրա մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։
ՕՊԵԿ+ ալյանսի երկրների նախարարների մոնիթորինգային կոմիտեն, որի համանախագահներն են Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, որոշել է չփոխել նավթի արդյունահանման ներկայիս քաղաքականությունը: Այս մասին նշվում է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրությունում:
Թուրքիան Ավստրալիայից հետո կարող է դառնալ 2-րդ երկիրը, որտեղ 16 տարեկանից ցածր քաղաքացիներին արգելվի օգտվել սոցցանցերից:
Ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները, այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում սկսել են արդեն Հայաստանին սպառնալ, թե Թուրքիան ևս տարածքային պահանջներ կներկայացնի, Ալեքսանդրապոլի պայմանագիր և այլն: Այսինքն, Հայաստանը ստիպված կլինի Թուրքիայի հետ ևս «սահմաններ ճշգրտել»:
Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սիրիայի նոր կառավարությունը մտադիր է խորացնել ռազմական համագործակցությունը Թուրքիայի հետ:
Միլիարդատեր Իլոն Մասկի կողմից վերահսկվող ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) թիրախում է հայտնվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ, USAID)։ ԱՄՆ ՄԶԳ-ի Վաշինգտոնի կենտրոնակայանի աշխատակիցներին կարգադրել են երկուշաբթի՝ փետրվարի 3-ին, չներկայանալ աշխատանքի։ Այս մասին հաղորդում է Fox5 պարբերականը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված ծանուցումը։
«Վրացական երազանք» և «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունների անդամները դիմել են վեհաժողովի նախագահին՝ իրենց լիազորությունները դադարեցնելու խնդրանքով:
Հանդիպմանը նախորդել է դեսպանի առանձնազրույցը Միջկառավարական համատեղ հանձնաժողովի քարտուղար Փեյման Միրաբի հետ:
Ռուսաստանը կշարունակի Սիրիայի հետ բանակցությունները շատ հարցերի, այդ թվում՝ Տարտուսի ռազմակայանի ճակատագրի շուրջ։
Գործողությունը կտևի մինչև փետրվարի 10։ Դրա շրջանակներում ոստիկանական դիրքեր են տեղակայվել Ադրբեջանի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող մի շարք շրջաններում։
Շեյնբաումն ավելի վաղ հայտարարել էր, որ պլանը կներառի տարիֆային և ոչ տարիֆային միջոցներ, ներառյալ 25% մաքսատուրք Մեքսիկայից ներմուծվող բոլոր ապրանքների համար:
Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու թեման կարևոր է հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ինչպես հաղորդել է Նախարարների խորհրդի մամուլի ծառայությունը, Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները:
Ըստ Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության՝ սա Մանբիջում հինգ շաբաթվա ընթացքում ականապատ մեքենայով կամ հեծանվով 7-րդ հարձակումն է:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Տեխասի Դալաս քաղաքում երկու ցույց է անցկացվել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության կողմից իրականացված վերջին ձերբակալությունների դեմ։
ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) Վաշինգտոնում գտնվող կենտրոնակայանը փակվել է ամերիկյան վարչակազմի որոշմամբ, շենքից ցուցանակը հանվել է։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Փետրվարի 1-ին ևս Գերմանիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Համբուրգում, Շտուտգարտում և Լայպցիգում, տասնյակ հազարավոր մարդիկ նմանատիպ ցույցերի էին դուրս եկել ընդդեմ Քրիստոնեական-դեմոկրատական միության և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության։
Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը` Բրյուսելում ելույթ ունենալով ԵՄ երկրների դեսպանների տարեկան խորհրդաժողովում։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հայտարարել է, որ իր կառավարությունը ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերի մանրամասները կհայտնի փետրվարի 3-ին:
Փետրվարի 2-ին ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ փորձել են փակել Թբիլիսի տանող ավտոմայրուղին, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չի տվել դա անել։
Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հարցազրույց է տվել գերմանական «Bild am Sonntag» լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քաղաքական և դիվանագիտական համագործակցությունն արաբական և միջազգային հարթակներում Սիրիայի դերի բարձրացման ուղղությամբ։
Իր հերթին Հաջիևն ընդգծել է Ադրբեջանի նախագահի վճռականությունը՝ ընդլայնելու երկու եղբայրական հարևանների միջև կապերը բոլոր ոլորտներում՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա։
«Արբատ» գումարտակի հիմնադիր և ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Տեղեկությունը հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։