Ֆինլանդիայում հայտարարել են ՆԱՏՕ-ին միանալուց հետո ինքնիշխանության կորստի մասին

Ֆինլանդիան կորցրեց իր ինքնիշխանությունը ՆԱՏՕ-ին միանալուց հետո: РИА Новости-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ֆինլանդիայի ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման՝ ի պատասխան երկրում միջուկային զենքի ներմուծումն ու պահպանումը թույլատրելու վերաբերյալ Ֆինլանդիայի կառավարության առաջարկին:

«Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին 2023 թվականի ապրիլին միանալուց հետո հասարակության կառուցվածքը փոխվեց տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ռազմական որոշումների կայացման, քաղաքականության, լրատվամիջոցների և փորձագետների հասարակական կարծիքի վրա ազդեցության առումով։ Ֆինլանդիան կորցրեց ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և առողջ բանականությունը»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով՝ սա այժմ արտացոլվում է նաև միջուկային զենքի հարցում։

Տեսանյութեր

Լրահոս