Բաժիններ՝

Հարձակումը Կիպրոսի վրա հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Կիպրոս՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով կղզու անվտանգության շուրջ մտահոգությունների ֆոնին։ Այս մասին հաղորդում է France 24-ը։

Նա այնտեղ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ հարձակումը Կիպրոսի վրա հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա։ Մարտի 2-ին Կիպրոսի Ակրոտիրիի բրիտանական ռազմակայանը անօդաչու թռչող սարքի հարձակման էր ենթարկվել, պատճառվել էր նյութական վնաս։ Այս միջադեպից հետո եվրոպական մի քանի երկիր հայտարարել են Կիպրոս ռազմանավեր ուղարկելու մասին՝ կղզին պաշտպանելու համար։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հերքել էր երկրի առնչությունը Կիպրոսում բրիտանական ռազմաբազայի վրա հարձակմանը։

Կիպրոսի նախագահ Քրիստոդուլիդեսն էլ հայտարարել է, որ երկիրը չի ներքաշվի որևէ ռազմական գործողության մեջ՝ կապված Իրանի շուրջ հակամարտության հետ, այլ կկենտրոնանա իր հումանիտար դերի վրա։

Իր հերթին, Reuters գործակալությունը հաղորդում է, որ Կիպրոսում Մակրոնը նաև հայտարարել է Կարմիր ծով երկու ֆրեգատ ուղարկելու մասին՝ որպես 2024 թվականին Եվրամիության մեկնարկած «Վահաններ» գործողության մի մաս, որի առաքելությունն էր Կարմիր ծովում միջազգային նավագնացության պաշտպանությունը Եմենի հութիների հարձակումներից։

«Մենք զուտ պաշտպանական, զուտ ուղեկցող առաքելություն ստեղծելու գործընթացում ենք, որը պետք է պատրաստվի ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական երկրների հետ համատեղ», – ասել է Մակրոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031