Սերբիան կարգելի նավթի և նավթամթերքի արտահանումը
Գների բարձրացումից պաշտպանվելու համար Սերբիայի նախարարների կաբինետը մինչև մարտի 19-ը արգելք է սահմանել նավթի և նավթամթերքի արտահանման վրա՝ երկարաձգման հնարավորությամբ: Այս մասին հայտարարել է Հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարարությունը։
«Սերբիայի Հանրապետության կառավարությունն այսօր առավոտյան արտահերթ նիստում որոշում է կայացրել արգելել նավթի և նավթամթերքի արտահանումը։ Արգելքը վերաբերում է դիզելային վառելիքի, բենզինի և հում նավթի արտահանմանը բոլոր տրանսպորտային միջոցներով մինչև մարտի 19-ը, որից հետո կկայացվեն հետագա որոշումներ»,- ասվում է Էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը պարզաբանել է, որ արգելքը նախատեսված է համաշխարհային շուկայում գլոբալ խափանումների պատճառով առաջացող պակասորդից և գների բարձրացումից ներքին շուկան պաշտպանելու համար:




