Չինաստանը մտադիր է միջոցներ ձեռնարկել էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար

Պեկինը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ «Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարները մարտի 9-ին Միջազգային էներգետիկ գործակալության նախագահ Ֆաթիհ Բիրոլի հետ կայանալիք արտակարգ հանդիպման ժամանակ կքննարկեն ռազմավարական պաշարներից նավթի համատեղ օգտագործման հնարավորությունը։

Մեկնաբանելով համապատասխան տեղեկատվությունը՝ Գո Ցզյակունը նշել է, որ էներգետիկ անվտանգությունը «կարևորագույն նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար, և բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում կայուն և անխափան էներգամատակարարումն ապահովելու համար»։

«Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ իր սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031