Զելենսկու հանդուգն արձագանքը՝ Թրամփի հայտարարություններին
Վլադիմիր Զելենսկին ծիծաղել է, երբ նրան հարցրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր հասցեին արված մեկնաբանությունների մասին: Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
«Զելենսկին ուսերը թոթվեց։ Նա ծիծաղեց՝ մտածելով հակամարտության պատճառները բացատրելու մասին»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Սպիտակ տան ղեկավարը Զելենսկիին անվանել էր Ուկրաինայում հակամարտության կարգավորման խոչընդոտ՝ նշելով, որ Կիևի ռեժիմի ղեկավարն ավելի քիչ հաղթաթղթեր ունի, և կոչ էր արել նրան գործարք կնքել։




