Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնող հայտարարություն է տարածել իր քաղաքացիների համար։ Մասնավորապես խորհուրդ է տրվել չայցելել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ և ցուցաբերել զգուշություն։

Հայտարարության համաձայն, Թուրքիայի համար ճանապարհորդական նախազգուշացումը մնում է 2-րդ մակարդակի, բայց հորդրովում է զգույշ լինել Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում, որտեղ նախազգուշացման մակարդակը բարձրացվել է մինչև 4-րդ մակարդակ։

Բացի այդ՝ Պետդեպարտամենտը հրահանգել է Ադանայի հյուպատոսությունից տարհանել երկրորդական պարտականություններ իրականացնող աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին։

Տեսանյութեր

Լրահոս