«Փրկիչնե՛ր», Ալիևի հայտարարությունները լսում եք, սեղանի տակից դուրս չեք գալիս, բա խոսե՛ք. Արման Թաթոյանը՝ ՔՊ-ին

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Հայաստանի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողներն ինձ համար կա՛մ Նիկոլ Փաշինյանի գործակալներն են ու օգնում են նրան, որ «փրկիչ» ներկայանա, կա՛մ շարքային անհայրենիքներ են։

Իսկ հիմա՝ կոնկրետ ՔՊ-ին ու նրա քարոզիչներին. Հայաստանի անկախության «փրկիչնե՛ր», ամեն օր քայքայում եք, ուղղակի էրոզիայի եք ենթարկում մեր երկրի անվտանգությունը ու թաքուն եք պահում մեզանից: Մի քանի օր առաջ փաստերով ամեն ինչ ցույց տվեցի։

Դո՞ւք եք մեր ինքնիշխանության երաշխավորը, դո՞ւք եք դիրքորոշում ակնկալողները։ Ալիևի հայտարարությունները լսում եք, սեղանի տակից դուրս չեք գալիս: Բա խոսեք, բան չունե՞ք ասելու մեր սահմանները ձեր լուռ թույլտվությամբ ձեւափոխող Ադրբեջանին, թե՞ Ադրբեջանի հետ միութենական պետություն էլ դուք ուզենաք մտնել:

Չփորձե´ք մեզ ներքաշել ձեր խաղերի մեջ:

Ահա, թե ինչու եմ ասում, որ ես լինելու եմ Հայաստանի թեկնածուն առաջիկա ընտրություններում։ Ես իմ որոշումներում մշտապես առաջնորդվելու եմ Հայաստանի շահով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031