Փորձագետը չի բացառում էներգետիկ ճգնաժամը

Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը, որը պայմանավորված է նավթի բարձր գներով, արդեն սկսվում է, և Ռուսաստանից նավթի մատակարարումները կարող են օգնել շուկային: Այս մասին РИА Новости-ի հետ ցրույցում հայտարարել է արդյունաբերական անկախ փորձագետ Լեոնիդ Խազանովը։

Մոսկվայի ժամանակով ժամը 10:56-ի դրությամբ, Brent տեսակի մայիսյան նավթի ֆյուչերսների գինը նախորդ փակման համեմատ աճել էր 16.85%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 108.31 դոլարի, մինչդեռ WTI տեսակի ապրիլյան ֆյուչերսները աճել էին 13.59%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 103.25 դոլարի։

Brent տեսակի նավթի գինը 2022 թվականի հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է մեկ բարելի համար 119 դոլարից բարձր, իսկ WTI տեսակի նավթի գինը նույնպես բարձրացել է մեկ բարելի համար 119 դոլարից բարձր՝ 2022 թվականի հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ, ինչը կազմում է համապատասխանաբար մոտ 29% և 31% աճ։

«Նման բարձր գները, իսկապես, կարող են հանգեցնել էներգետիկ ճգնաժամի մոլորակի վրա։ Ավելին, ես կարծում եմ, որ այն արդեն սկսվում է»,- ասել է Խազանովը։

Խազանովը կարծում է, որ ԱՄՆ կառավարությունը Հնդկաստանի նկատմամբ սահմանափակումները մեղմացնելուց հետո կսկսի ավելացնել Ռուսաստանից նավթի ներմուծումը: Չինաստանը և այլ երկրներ նույնպես կսկսեն ավելացնել Ռուսաստանից նավթի գնումները, քանի որ նավթի ներմուծումը այլ երկրներից շատ դժվար է:

Տեսանյութեր

Լրահոս