Իրանում ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ Թուրքիայի նախագահը բանակցություններ է վարել 16 առաջնորդի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բանակցություններ է վարել 16 համաշխարհային առաջնորդի հետ՝ Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու ուղիներ գտնելու համար։

«Հակամարտության լուծման ուղիներ գտնելու նպատակով բանակցություններ են վարվել 16 համաշխարհային առաջնորդի հետ։ Երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նույնպես այս կապակցությամբ բանակցություններ է վարել ավելի քան 50 գործընկերների հետ», – ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թուրքիայի նախագահն ասել է կառավարության նիստից հետո։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031