Գերմանիան ավելացրել է զենքի արտահանումը Ուկրաինայի հակամարտության շնորհիվ

Գերմանական զենքի արտահանման գրեթե մեկ քառորդը ուղղվում է Կիևին։ Գերմանիան օգտվել է Ուկրաինայի հակամարտությունից՝ համաշխարհային շուկա զենքի մատակարարումները մեծացնելու և ոլորտի առաջատարների շարքում իր դիրքերը ամրապնդելու համար, գրում է Handelsblatt թերթը՝ հղում անելով Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցին։

Զեկույցի համաձայն՝ 2021-2025 թվականներին հիմնական զենքի հինգ խոշորագույն մատակարարների շարքում, Գերմանիայի և Չինաստանի հետ մեկտեղ, ներառված են նաև Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան։

«Գերմանիան դարձել է չորրորդ խոշորագույն զենքի արտահանողը (աշխարհում – խմբ.)՝ գերազանցելով Չինաստանին… Գերմանական զենքի արտահանման գրեթե 25%-ը ուղղվում է Ուկրաինային աջակցելուն»,- նշվում է հոդվածում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031