Իրանը ներկայումս ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դիվանագիտական գործընթացների հնարավորություն չեն տեսնում. Խարազի
Իրանը ներկայումս չի տեսնում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բանակցությունների հնարավորություն, քանի որ Վաշինգտոնն արդեն երկու անգամ խաբել է Իսլամական Հանրապետությանը. ըստ լրատվամիջոցների՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակի խորհրդական Քամալ Խարազին։
«Ես այլևս չեմ տեսնում դիվանագիտության համար տեղ, քանի որ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին և չի պահում իր խոստումները: Մենք դա տեսել ենք երկու անգամ», – նշել է նա։
Իրանցի պաշտոնյան ենթադրել է, որ բանակցությունների հնարավորություն կարող է առաջանալ, երբ «տնտեսական ճնշումը հասնի այն կետին, որ այլ երկրներ միջամտեն՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի դադարեցումն ապահովելու համար»։



