Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը. Bloomberg
Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթարդյունահանումը, քանի որ Հորմուզի նեղուցում նավագնացության արգելափակման պատճառով երկրում նավթի պահեստները շուտով կարող են լցվել. գրում է Bloomberg-ը:
Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիան նավթի խոշորագույն արտահանողն է աշխարհում. թագավորությունն օրական արդյունահանում է մոտ 10 մլն բարել և արտահանում օրական մոտ 7 մլն բարել:
Ավելի վաղ արդյունահանման կրճատման մասին հայտարարել էին ԱՄԷ-ն, Քուվեյթն ու Իրաքը:Իրանը գրեթե ամբողջությամբ փակել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ ի պատասխան Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից երկրի վրա հարձակումների: Նեղուցով է անցնում նավթի համաշխարհային հոսքերի մոտ 20 տոկոսը։




