Չինաստանում 20 ուղևորներով ավտոբուսն ընկել է լիճը, ինչի հետևանքով 18 մարդ զոհվել է։ Վթարը տեղի է ունեցել Հուբեյ նահանգի Էչժոու շրջանում։
Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է երկրում հիմնարար գիտության զարգացման հարցերին՝ ընդգծելով, որ դրանց զարգացումը երկրի տեխնոլոգիական, տնտեսական ու սոցիալական զարգացման երաշխիքն է, հայտնում է Life-ը։
Հալեպում մարդասիրական դադարների շուրջ բանակցություններն անհրաժեշտ է շարունակել, չնայած այնպիսի բարդ գործընկերների առկայությանը, ինչպիսիք են Քաթարը, Թուրքիան, Ռուսաստանը, քանի որ պատժամիջոցները այդ իրավիճակում ոչնչի չեն հանգեցնի, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ կայացած հեռախոսազրույցում քննարկել են Հալեպ քաղաքում տիրող վիճակը, ընդգծել են ջանքերի ավելացումը՝ քաղաք մարդասիրական օգնություն հասցնելու հարցում, հայտնում է Anadolu գործակալությունը։
Թուրքիան ոչ թե հյուր է, այլ Եվրոպայի անբաժանելի մասը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում՝ նահանգների ղեկավարների խմբի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե երկրորդ նախագահական ժամկետի համար իր թեկնածությունը չի առաջադրի։ Ֆրանսիայի պատմության մեջ արդեն երկար ժամանակ նման դեպք չէր եղել, երբ գործող նախագահը հրաժարվում է իր լիազորությունները երկարաձգելու հեռանկարից։
ԵՏՀ-ն հորդորում է՝ զգուշացեք խաբեբաներից
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վաղն աշխատանքային այց է կատարելու Ադրբեջան։
Դիարբեքիրում հարձակում է իրականացվել ոստիկանական ավտոմեքենայի վրա, հայտնում է Habertürk-ը։
Թուրքիայի խորհրդարանը օրենք է ընդունել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագիրը ռուսական կողմի հետ վավերացնելու վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն։
ԱՄՆ Թեննեսի նահանգում անտառային հրդեհներին զոհ է դարձել 11 մարդ:
«Ադրբեջանի ղեկավարությունը բոլոր առումներով շատ կոռումպացված է: Եթե դու գործ ունես կոռումպացված երկրի հետ, ապա որոշ դեպքերում ընդգրկվում ես դրա մեջ»,- ասում է Թաբերը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 1-ի երեկոյան Ցինցինատի քաղաքում ելույթի ժամանակ հայտնել է, թե ով է լինելու Պենտագոնի ղեկավարը։
«Համաձայնագիրը կնպաստի զբոսաշրջիկների ակտիվ փոխանակմանը, ցածր գներին և կապահովի նոր բիզնես հնարավորություններ մեր ընկերությունների համար: Դա Արևելյան գործընթացի համատեքստում ԵՄ և Հայաստանի միջև համագործակցությ ան փայլուն օրինակ կլինի»,- նշել է Սլովակիայի ԵԽ նախագահ, տրանսպորտի, շինարարության և տարածաշրջանային զարգացման նախարար Արփադ Էրսեկը:
«Թուրքիան պատերազմի հենց սկզբից ցանկանում էր իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին: Տարիները ցույց տվեցին, որ Թուրքիան դա չկարողացավ անել, և նրա ծրագիրն այդ մասով ձախողվեց»,- ասաց նա:
«Իրանական գազի մատակարարումը Հայաստան, տարանցումը Հայաստանով հնարավորություններ է տալիս Հայաստանին, որ մանևրի հենց նույն գազի գնի հարցում։ Միայն դրանով չի սահմանափակվում»։
Հավանաբար առաջին անգամ է, որ Հալեպի շուրջ ընթացող մարտերում արձանագրվում են գետնի վրա նկատելի տեղաշարժեր: Կառավարական ուժերը արձանագրում են հստակ առավելություն եւ իրենց վերահսկողության տակ են առնում Հալեպի այն շրջանները, որոնք գտնվում էին առավելաբար կրոնական անվան տակ կռվող տարբեր, բազմատեսակ զինյալ խմբավորումների տիրապետության տակ:
«Սիրիական հակամարտության պատճառով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններն այլևս երբեք չեն լարվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ, արևելագետ Վիկտոր Նադեին Ռաևսկին՝ անդրադառնալով սիրիական ճգնաժամում ձևավորվող նոր իրողություններին:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը մերժել է նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի այն առաջարկը, ըստ որի քաղաքացիությունից պիտի զրկվեն կամ մեկ տարի ժամկետով ազատազրկվեն այն բոլոր անձինք, ովքեր կայրեն ամերիկյան դրոշը։ Դեռեւս 1989 թվականին էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել որոշում այն մասին, որ Սահմանադրությունը մարդկանց չի զրկում դրոշ այրելու իրավունքից՝ այն համարելով խոսքի ազատության դրսեւորում։
«Ակնհայտ է մեկ բան, այն ծավալի ռազմական համագործակցությունը, որը կա Երևանի և Մոսկվայի միջև, թույլ պետք է տար Հայաստանին ամբողջությամբ ապահովել իր անվտանգությունը, կատարելապես»։
Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը հաջորդ շաբաթ կմտցվի երկրի խորհրդարան։ Յըլդըրըմը հավելել է, որ նոր Սահմանադրության նախագիծը, ի տարբերություն գործողի, թույլ կտա երկրի նախագահին շարունակել կուսակցությունում անդամակցությունը։
«Մենք համագործակցում ենք նաև այլ երկրների հետ, սակայն կարծում ենք, որ մեր սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բեղմնավոր կլինի»,- ասել է Չավուշօղլուն։ Իր հերթին, Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի մասնակցությամբ իրականացնում է հանդիպումներ Սիրիայի զինված ընդդիմության դեմ։
Թուրքիան հույս ունի, որ իր հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ կհասնեն ամենաբարձր մակարդակի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Պայթյունի հետևանքով կին է մահացել՝ սրճարանի աշխատակիցներից մեկը, ում մարմինը հայտնաբերվել է սրճարանի նկուղում։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ 5-6 մարդ վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել։
Ռուսաստանը ոչ ոքի դիմակայել չի ցանկանում, չի որոնում թշնամիներ, Ռուսաստանին անհրաժեշտ են ընկերներ, սակայն թույլ չի տա, որ իր շահերն անտեսվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով Դաշնային խորհրդի առջև։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մ ասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Անդրադառնալով Ռուսաստանի թեմանին՝ նա ասել է, որ Ռուսաստանը այն գործոնն է, որը պետք է հաշվի առնեն նրա հարևանները, ինչպես նաև մյուս միջազգային կազմակերպությունները։
2 օր առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր, թե արժութային ճգնաժամի պատճառով բյուջետային կազմակերպությունների մեծ մասում 2017թ. աշխատավարձերի հիմնադրամներն ու ադմինիստրատիվ ծախսերը կրճատվելու են 10%-ով։
Պուտինը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություն է նշել Հնդկաստանի հետ հետ հարաբերությունները։
Կոռուպցիայի դեմ պայքարը շոու չէ, այն պահանջում է պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղերձով դիմելով Դաշնային խորհրդին։