Լոնդոնի ոստիկանությունը սպառնում է ձերբակալել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, եթե վերջինս հեռանա Էկվադորի դեսպանատնից:
Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ գործի հետաքննությունը, որը մեղադրվում էր բռնաբարության մեջ:
Բրազիլիայի ավելի քան 20 քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց ընթացքում երկրի քաղաքացիները պահանջել են պաշտոնազրկել երկրի նախագահ Միշել Տեմերին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ադրբեջանական զինուժի հրթիռակոծության մասին նախօրեին տարածած հասցեական հայտարարությունը Բաքուն որակել է «անարդար եւ ոչ օբյեկտիվ»:
«Հարձակվողը պետությունն է, որովհետև այդ մարդիկ պետության ներկայացուցիչ են, դա նույնն է, որ Թուրքիան հարձակվի ԱՄՆ-ի վրա և հեղինակությանը վնասող հարված հասցնի։ Հետևաբար՝ արձագանքեք»։
«Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները վերաիմաստավորման կարիք ունեն։ Դա վերաբերում է ինչպես՝ այդ հարաբերությունների ընդհանուր, կոնցեպտուալ պարադիգմաներին, այնպես էլ՝ սփյուռքյան տարբեր կառույցների հետ երկխոսության ձևավորման խնդրին»:
«Ապրիլի 2-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ: Դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը»,- նշել է Նալբանդյանը:
«ԵԱՏՀ-ի խնդիրը ոչ միայն խախտումների բացահայտումն է, այլեւ դրանց կանխարգելումը, այն դրության վերականգնումը, որը կլիներ շուկայում, եթե այն գործեր մրցակցության պայմաններում,- ընդգծել է Մարատ Քուսայինովը:- Գլոբալ շուկաներում նման աշխատանքի օրինակ է այն, որ հաջողվել Է ռոումինգում բջջային կապի օպերատորների ծառայությունների գները նվազեցնել 5-14 անգամ»:
Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքը մանրամասնում է, որ միջադեպը տեսանկարահանվել է «Ամերիկայի ձայնի» կողմից:
ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները գրոհել են սիրիական բանակի դիրքերը Աթ Թանֆի շրջանում, ինչը զոհերի է հանգեցրել զինծառայողների մեջ:
Հայաստանը գնահատում է այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Այս մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Թուրքիայի «Մեծ միություն» կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեսթեջին հանդես է եկել հայատյաց հայտարարությամբ՝ կոչ անելով երկրի ղեկավարությանն անմիջապես արտաքսել Թուրքիայում բնակվող հայերին:
Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել խաղաղ գործընթացի առաջ մղմանը միտված համաձայնությունները, թեպետ դրանց կարևորությունն ընդգծվել է տարբեր հանդիպումների ժամանակ: Այս մասին խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստում ունեցած ելույթում ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Միավորված ազգերի կազմակերպության Հակաահաբեկչական կոմիտեում համոզված են, որ ծայրահեղականների կողմից ինքնաթիռներում նոութբուքերի եւ պլանշետների մեջ քողարկված պայթուցիկ սարքերի օգտագործումը փաստորեն անխուսափելի է, եւ դա սոսկ ժամանակի հարց է, տեղեկացնում է BBC-ին:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության շրջանակում համաժամանակյա գործողություն է իրականացրել վեց հասցեներում:
Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլատրում է Ակիհիտո կայսեր հրաժարումը եւ գահի հանձնումը նրա ավագ որդուն՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին:
Թուրքիայում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Գեորգ Բիրգելենն այցելել է թուրքական Սիլիվրիի բանտում գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին:
ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն է քվեարկել երկրում ընթացող նախագահական ընտրություններում, տեղեկացնում է TV հեռուստաալիքը:
Հունաստանի խորհրդարանը քվեարկել է խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթի օգտին, որոնց ընդունումը պահանջում են միջազգային վարկատուները, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերը «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ուղարկել է Կորեական թերակղզի ի լրումն արդեն այնտեղ գտնվող «Կարլ Վինսոն» ռազմանավի:
Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը ոստիկաններին պատմել է, թե «ձայներ էր լսում» եւ կարծում էր՝ կմեռնի:
Իրանում տեղական ժամանակով ժամը 08:00-ին ավելի քան 63 հազար ընտրական տեղամասեր են բացվել երկրում ընթացող նախագահական ընտրություններում քվեարկելու համար։
«Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դիմիտրի Լորթքիփանիձեն, դատի է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչն արդեն դիմել է Քութայիսիի քաղաքային դատարան:
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 12590.06 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 5289.73 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.89%-ով և կազմել 7436.42 կետ, ռուսական MICEX ինդեքսը նվազել է 1.34%-ով և կազմել 1967.66 կետ, իսկ RTSI ինդեքսը նվազել է 2.41%-ով և կազմել 1076.80 կետ:
Նկատելի է, որ Ադրբեջանի վրա որոշակի ճնշում է գործադրվում այդ հարցում: Իր հերթին, Բաքուն փորձում է փոխել այս նոր օրակարգը, եւ դրա առաջին փորձը փետրվարին էր, երբ Ադրբեջանը փորձեց վերականգնել «պատերազմի իրավունքը»: Սակայն Ադրբեջանը ռազմական ծանր ու անսպասելի հարված ստացավ, քանի որ պարզ դարձավ, որ հայկական կողմում արդեն իսկ տեղակայված են գերժամանակակից «հետաքննության» սարքավորումներ:
«Մայիսի 16-ից մինչև մայիսի 17-ը հայկական զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել տարբեր տրամաչափի ականանետային կրակով: Երկու կողմերի այս գործողությունները հրադադարի նշանակալի խախտումներ են, որոնք մտահոգության տեղիք են տալիս»:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ Բաքվում 8 տարով ազատազրկված Մարատ Ուելդանով-Գալուստյանի իրավունքների և շահերի ամբողջական պաշտպանությունն ապահովելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին կոշտ հայտարարությամբ դիմել է Եվրամիությանը:
Եգիպտոսի կառավարությունը ձեռնամուխ է լինում ծնելիության նկատմամբ հսկողության ծրագրի ուսումնասիրմանը: