Քյոլնի Lanxess Arena-ն հրաժարվել է իր մեծ սրահը տրամադրել Էրդողանին: Սրահի տնօրեն Շթեֆան Լյոհերը պարբերականի հետ զրույցում հաստատել է,որ թուրքական կողմը նման ցանկությամբ դիմել է իրենց: «Այս պահին Էրդողանի համար առանձնացնելիք տեղ չունենք»,- ասել է նա: Իսկ Դյուսելդորֆի ISS-Dome արենայի խոսնակ Յուլիա Կաբալոն տեղեկացրել է, որ Թուրքիայից հուլիսի 9-ի համար ամրագրման դիմում են ստացել, սակայն չեն հաստատել՝ արենայում իրականացվող աշխատանքների պատճառով:
Ադրբեջանի Մասալլըի շրջանի դատարանում հուլիսի 3-ին երեք տարվա ազատազրկման է դատապարտվել, որպես «Աղոթքի բանտարկյալ» հայտնի Սարդար Հաջըհասանլին:
«2017թ. նոյեմբերին սպասվող ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հանդեպ իր չեզոք դիրքով Ռուսաստանը բոլորին ցույց կտա, որ նա չունի modus operandi՝ «շունը՝ խոտի դեզի վրա». այն ամենը, ինչ չի սպառնում իր շահերին, ամեն ինչ, ինչը դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ օգտին է, պետք է հավանության արժանանա Մոսկվայի կողմից»:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառման արդյունքում 2 անձ է ձերբակալվել «օրենքով գող» լինելու մեղադրանքով։
Նիգերիայում «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման շուրջ 700 գրոհային հանձնվել է զինվորականներին:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին սոցիալական ցանցերում մահով են սպառնացել:
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:
Միջուկային զենքի միավորների ընդհանուր քանակությունը կրճատվում Է, մինչդեռ միջուկային տերություններն զբաղվում են դրա արդիականացմամբ, քանի որ պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվելու դրանից:
Լոդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի՝ սեպտեմբերի մատակարարման ապառնագրի արժեքն աճել է 0,5 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 49,01 դոլար, վկայում են սակարկությունների տվյալները։
Թուրքական «Evrensel» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Իգդիրի առևտրի պալատի նախագահ Քամիլ Արսլանը: Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ վերջին 3-4 տարում ծիրանի բերքն ավելացել է: Արսլանը նշել է, որ Իգդիրում ծիրանի բերքահավաքը և սպառումը շատ կարճ ժամանակահատվածում է կատարվում:
Նավթագազային ընկերությունների կոնսորցիումը, որտեղ Ֆրանսիայի Total-ին է պատկանում 50,1 տոկոսը, Չինաստանի CNPC-ին՝ 30 տոկոսը եւ Իրանի Petropars-ին՝ 19,9 տոկոսը, եւ Իրանը կնքել են Հարավային Փարս գազի՝ աշխարհում խոշորագույն հանքավայրի 11-րդ տեղամասի շահագործման պարտավորագիր:
Կատարի արաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հուլիսի 3-ին Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին է հանձնել Դոհայի պաշտոնական պատասխանը խզված հարաբերությունների վերականգնման համար արաբական երկրների պահանջների ցուցակին:
Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի և աքսեսուարների «Էլիավա» շուկայում 2500 քառակուսի մետր ընդգրկած հրդեհի մարմանը մասնակցել է շուրջ 150 հրշեջ-փրկարար:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 3-ին շարունակվել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում պլանավորված են մի ամբողջ շարք երկկորղմ շփումներ:
Բելգիայում գործում է երկու հարյուր հիսունմեկ քրեական խմբավարում, հուլիսի 3-ին հաղորդել է Derniere Heure թերթը՝ վկայակոչելով ֆեդերալ ոստիկանության տվյալները։
Գերմանիայի կառավարությունը ելնում է այն բանից, որ ավտոբուսի այն ուղեւորները, որոնք անհայտ կորած էին համարվում Բավարիայում տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետեւանքով, զոհվել են:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինվորների ծնողներին կոչ է արել հեռախոսով չքննարկել զինվորական ծառայության հետ կապված թեմաներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ավիակիր ռազմանավ կառուցելու մտադրության մասին:
Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմադ բեն Աբդուրահման ալ Թանին ժամանել է Քուվեյթ, որպեսզի փոխանցի արաբական երկրների ներկայացրած պահանջներին իրենց պատասխանը:
«Թալիբան» արմատական շարժան առնվազն 43 զինյալներ են ոչնչացվել Աֆղանստանի հարավի Գիլմենդի նահանգում իրականացված օդային եւ ցամաքային գործողությունների շնորհիվ, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հուլիսի 6-ին բանակցություններ վարել Համբուրգում:
Դեսպան Վոլինկինի խոսքով՝ պատմականորեն իրար փոխկապակցված բարեկամ երկրները պիտի զարգացնեն կապերը բոլոր ոլորտներում՝ շարունակելով համագործակցությունը նաեւ միջազգային կառույցներում:
Օդեսայի Անկախության հրապարակում ադրբեջանցիների և «աֆղանցիների» միջև բախում է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է առաջին հերթին քննարկել Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցույց տրվող աջակցությունը:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին տեղի կունենա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստում առաջին անգամ դատարանի առաջ դուրս կգան ժանդարմերիայի ներկայացուցիչները:
Կրետեում տարեց մարդը շոգի պատճառով մահացել է: Եվս մեկը գտնվում է ծանր վիճակում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին:
Ֆրանսիայի իշխանությունները ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացրել ազգայնականին, ով հայտարարել էր, թե ծրագրել է սպանել նախագահ Էմանուել Մակրոնին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Վաշինգտոնում իր թիկնազորի սկսած ծածկռտուքի մասին: