«Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Համգուրգում կայանալիք G-20 երկրների գագաթնաժողովի ժամանակ ծրագրում են քննարկել փոխգործակցությունը Սիրիայի հարցով:
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ «Ինտերպոլ»-ը փակել է իր տվյալների բազան Թուրքիայի համար այն բանից հետո, ինչ պաշտոնական Անկարան փորձել է այնտեղ մուտքագրել միանգամից 60 հազար մարդու անուն, ովքեր մեղադրվում են գյուլենականներին հարելու ու երկրում ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հեռախոսազրույցներում խոսել է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ձեռնարկած սադրանքի և դրա հետևանքների մասին: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Արդյո՞ք ԵԱՀԿ երևանյան գրասենյակը չէր նպաստում ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում։ Նպաստում էր, բայց ի՞նչ տեղի ունեցավ. օգտագործվեց միջազգային կազմակերպությունների կանոնակարգ-օրենքի հնարավորությունը, և երևանյան գրասենյակը փակվեց»։
Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են այն փաստը, որ խտրականություն են դրսևորում այդ երկիր այցելող Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ունեն հայկական ազգանուններ կամ հայկական ծագում:
Մանչեսթերի օդանավակայանի անվտանգության ծառայությունն իրականացնում է ուղևորների տարհանում երրորդ տերմինալից:
«Ես սա հատուկ շեշտում եմ մեր մեծ բարեկամի համար, որին ուղերձ եմ ուղարկում, և որը, ասես, բութ լինի։ Տասն անգամ ասում ես, որ ԵՄ-ի հետ պայմանագիրը որևէ վտանգ չի պարունակում, բայց վախենում են, արա՛։ Այս համագործակցությունը ոչ ոքի դեմ ուղղված չէ, փոխլրացնող է»,- նկատեց նա
«Մենք ցանկանում ենք համագործակցել Ռուսաստանի հետ։ Գնահատելի կլիներ, եթե այս քննարկմանը մասնակցեր նաև ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը, որպեսզի հնարավոր լիներ հասկանալ ՌԴ-ի վերաբերմունքը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը»։
Սիրիայում ես իմ աչքի առջև բազմաթիվ մեռնող քաղաքացիականների տեսա, որոնք տուժել էին ահաբեկիչներին տրամադրված հենց այդ նույն հրթիռներից, և որոնք ինչպես պարզվեց, դիվանագիտական չվերթների միջոցով էին տարածվել: Աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը: Սա ոչ թե միայն փողերի համար իրականացվող կեղտոտ բիզնես է, այլև սա բիզնես է՝ ուղեկցվող երեխաների և անմեղ մարդկանց մահով, և այն պետք է անմիջապես դադարեցվի:
«Հարավային Կովկասը շատ մոտ է ՆԱՏՕ-ի սահմաններին: Սա մնում է ՆԱՏՕ-ի առաջնահերթություններից: Այս իմաստով՝ համագործակցությունը Հայաստանի և մեր գործընկերների հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները, շատ կարևոր է»։
«Հայաստանն անվտանգության սպառող չէ, այլ դարձել է նպաստ բերող տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը։ Դրա մասին են վկայում տարբեր երկրներում տեղակայված մեր խաղաղապահ ուժերը»։
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ծովափերից մեկում հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:
Հնդկաստանի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով սկսված հեղեղումներն ու սողանքները խլել են առնվազն 20 մարդու կյանք:
Թուրքիայից դեպի Միացյալ Նահանգներ թռչող ինքնաթիռների սրահներում հուլիսի 5-ից այլևս չի գործի խոշոր էլեկտրոնային սարքերի տեղափոխման արգելքը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 5-ի երեկոյան կժամանի Լեհաստան:
Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին գումարված հատուկ ժողովի արդյունքում կազմվել է Նախաձեռնող խումբը, որը պետք է զբաղվի պատրիարքական ընտրությունների կազմակերպման աշխատանքներով:
Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում անակնկալներ չկան. Հայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։ «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ այս մասին ասել է Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին:
Հուլիսի 4-ին Ադրբեջանի բանակի կողմից Արցախի հայկական դիրքերին կրակելու ՊԲ հրապարակումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական, ևս մեկը վիրավորվել է։
Ճապոնական ծովի արևմտյան ափին բնակվող 19 հազար 700 մարդ տեղացող հորդառատ անձրևների պատճառով ստացել է շտապ տարհանվելու հրահանգ:
Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը ստացել են Կատարի պատասխանը ներկայացված վերջնագրին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության լարման վերաբերյալ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.:
Շփման գծում հայկական կողմի «լայնամասշտաբ սադրանքի հետեւանքով սպանվել են» Ալխանլը գյուղի երկու բնակիչներ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Ռուսաստանի քայլերն ինձ վաղուց չեն զարմացնում. կարճաժամկետ տնտեսական շահերը գերակայում են անվտանգության երկարաժամկետ շահերի հանդեպ»:
«Դժբախտաբար, այս խնդիրը էլ ավելի է երկփեղկում հանրությանը, քաղաքական առումով: Ընտրությունը շատ պարզ է: Կամ մենք հրաժարվում ենք ձախողված օրենքից ու փոխարինում այն բարեփոխումների ենթարկված նոր օրենքով, կամ էլ` Օբամաքեյրը շարունակում է ձախողվել՝ վնաս հասցնելով միլիոնավոր մարդկանց», – հայտարարել է հանրապետական սենատոր Կորբինը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին ոչնչացնելու վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չունի:
Միացյալ Նահանգների Սահմանադրությունը հիմնված է բավականին պարզ մի գաղափարի վրա, այն է ՝ Մարդկանց իրավունքները տրվում են ոչ թե նահանգների, այլ՝ արարչի կողմից, և միայն այդ ժամանակ մարդիկ իրավունք են շնորհում կառավարությանը:
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է. «Հայ-բուլղարական միջպետական հարաբերություններն ունեն ամուր պատմական հիմք, ինչը նախադրյալներ է ստեղծում հնարավոր ոլորտներում առավել արդյունավետ փոխգործակցության համար»:
«Չի բացառվում, որ դա ապատեղեկատվություն լինի: Բայց ասեմ, որ Արցախի օդային տարածքով կամ դրան շատ մոտ իրականացվում են մի շարք միջազգային չվերթներ: Եվ չի բացառվում, որ Ստամբուլից ևս ինչ-որ չվերթներ լինեն: Օրինակ, Երևանից Լիբանան, Փարիզ, Երևանից Գերմանիա, Ավստրիա և այլն, բոլոր չվերթները իրականացվում են Թուրքիայի տարածքով: Ես կարծում եմ, որ մենք չպետք է սա շահարկենք»: