Եմենի ափերի մոտ նավթատար տանկերի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել․ UKMTO
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների գործակալությունը (UKMTO) հայտնում է Եմենի Սոկոտրա կղզուց 370 կմ դեպի արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին. նավթատար տանկերին է մոտեցել մի փոքր նավակ, որում 5 զինված մարդ է եղել:
Նավակը տանկերին մոտեցել է մինչև 100 մետր, սակայն երբ նավի զինված թիկնապահները անցել են գործի, այն անմիջապես փոխել է ուղղությունը:
Հիշեցնենք, որ նմանատիպ ևս մեկ միջադեպ էր գրանցվել անցած ուրբաթ՝ Սոկոտրայից հյուսիս ընկած հատվածում:



