«Արդյո՞ք Վատիկանը այդպես գոհացրել է Արամ Առաջինին, թե՞ Սուրբ Աթոռում նրա կազմակերպած ճաշկերույթը «խորհրդավոր ընթրիք» է…». Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյանը գրում է. «Սուրբ Աթոռ կատարած այցի ավարտին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը Վատիկանի Սանտա Մարթա հյուրանոցում ճաշկերույթ է կազմակերպել Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաների համար:
Իհարկե փոքր ինչ անսովոր է, երբ ճաշկերույթ կազմակերպում են ոչ թե հյուրի պատվին, այլ հյուրն ինքն է ճաշկերույթ կազմակերպում ընդունող կողմի բարձրաստիճան պաշտոնյաների պատվին: Եվ հետեւաբար այս հարաբերակցությունը հարց է առաջացնում դրա խորհրդի վերաբերյալ: Արդյո՞ք Վատիկանը այդպես գոհացրել է Արամ Առաջինին, որ հրաժեշտից առաջ նա ճաշկերույթ է կազմակերպում հյուրընկալողների պատվին:
Թե՞ Սուրբ Աթոռում նրա կազմակերպած ճաշկերույթը «խորհրդավոր ընթրիք» է, որով Արամ Առաջինը «հաց է կիսել տալիս իր հետ», ճակատագիր կամ այսպես ասած՝ դրություն կիսելու խորհրդով: Արդյո՞ք Վատիկանում ինչ-որ ակնկալիքներ ունեն նրանից, կապված Լիբանանի եւ մերձավորարեւելյան դրության հետ, իսկ Արամ Առաջինը նրանց պատասխանում է աստվածաշնչյան Վերջին կամ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Փրկչի ասած խոսքով՝ «Առէ՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը… Խմեցէ՛ք սրանից ամենքդ…»»:



