Փաշինյանը համառորեն ներս է քաշում Հայաստանը ԵՄ․ Մեդվեդև

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն ներս է քաշում հանրապետությունը ԵՄ՝ միևնույն ժամանակ ջանալով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող բոլոր օգուտները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ինչպես հայտնի է, նա, ով փորձում է նստել երկու աթոռի միջև, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել հենց իր թուլացած հետույքի վրա։ Ըստ ամենայնի, հենց սա էլ մոտ ժամանակներս պատրաստվում է անել Նիկոլ մականունով ինչ-որ մի մարդուկ։ Նա համառորեն ներս է քաշում իր գերտերությունը Եվրամիություն՝ միևնույն ժամանակ ջանալով պահպանել ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող բոլոր օգուտները»,- գրել է Մեդվեդևը «Մաքս» հարթակում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031