Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմադ բեն Աբդուրահման ալ Թանին ժամանել է Քուվեյթ, որպեսզի փոխանցի արաբական երկրների ներկայացրած պահանջներին իրենց պատասխանը:
«Թալիբան» արմատական շարժան առնվազն 43 զինյալներ են ոչնչացվել Աֆղանստանի հարավի Գիլմենդի նահանգում իրականացված օդային եւ ցամաքային գործողությունների շնորհիվ, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում են հուլիսի 6-ին բանակցություններ վարել Համբուրգում:
Դեսպան Վոլինկինի խոսքով՝ պատմականորեն իրար փոխկապակցված բարեկամ երկրները պիտի զարգացնեն կապերը բոլոր ոլորտներում՝ շարունակելով համագործակցությունը նաեւ միջազգային կառույցներում:
Օդեսայի Անկախության հրապարակում ադրբեջանցիների և «աֆղանցիների» միջև բախում է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է առաջին հերթին քննարկել Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցույց տրվող աջակցությունը:
Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հուլիսի 3-ին տեղի կունենա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը: Այսօրվա նիստում առաջին անգամ դատարանի առաջ դուրս կգան ժանդարմերիայի ներկայացուցիչները:
Կրետեում տարեց մարդը շոգի պատճառով մահացել է: Եվս մեկը գտնվում է ծանր վիճակում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին:
Ֆրանսիայի իշխանությունները ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացրել ազգայնականին, ով հայտարարել էր, թե ծրագրել է սպանել նախագահ Էմանուել Մակրոնին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում խոսել է Վաշինգտոնում իր թիկնազորի սկսած ծածկռտուքի մասին:
Ադրբեջանի Ապշերոնի շրջանում 38-ամյա սեռական մոլագար է ձերբակալվել:
Ինդոնեզիայում փրկարար ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ութ մարդ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 2-ին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ նշել է աճող սպառնալիքը ԿԺԴՀ-ի միջուկային եւ հրթիռային ծրագրերի կողմից:
Անհայտ անձինք կրակ են բացել Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում գտնվող մզկիթի տարածքում:
Թբիլիսիի ավտոմոբիլային յուղերի, պահեստամասերի եւ աքսեսուարների «Էլիավա» շուկայում բռնկած հրդեհը մարել են շուրջ 20 հրշեջ բրիգադներ:
Ադրբեջանում հուլիսի 2-ին՝ Ոստիկանության օր ինքնասպան է եղել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության աշխատակից Վուսալ Ջաբիևը:
Ադրբեջանը շարունակում է կորցնել արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների տեղական ներկայացուցչությունները:
Ինը մարդ է եղել այն նավակում, որը հուլիսի 2-ին շրջվել է Չելյաբսինսկի մարզի ջրամբարում, փրկվել է չորսը:
Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդած տվյալների համաձայն` Ադրբեջանը 2017-ի առաջին կեսին կորցրել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ծառայություն իրականացնող 38 զինծառայողի:
Չելյաբինսի մարզի լճում վեց մարդ է զոհվել այն բանից հետո, երբ շրջվել է նավակը: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են տարածաշրջանի ոստիկանության գլխավոր վարչության մամուլի ծառայությունում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 2-ին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է ԿԺԴՀ-ի իշխանությունների վրա ճնշման մեծացման գործում համախմբվածության հարցը՝ նրանց քաղաքականությունը փոխելու նպատակով:
Վերջնագիրը բովանդակում է Դոհային ուղղված 13 պահանջ, որոնց թվում են Իրանի հետ դիվանագիտական և ռազմական հարաբերությունների մակարդակի նվազեցումը, Թուրքիայի ռազմակայանի փակումը, ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցումը, արաբական երկրների ներքին գործերին միջամտությունից, ընդդիմադիր գործիչների աջակցությունից հրաժարումը, ինչպես նաև «Ալ Ջազիրա» արբանայկային հեռուստատեսային ցանցի փակումը:
«Ո՞րն է այն համեմատական գրավչությունը, որը մենք կարողանում ենք ներկայացնել օտարերկրյա ներդրողին: Որ մենք կարողացել ենք իրականացված առևտրային քաղաքականության արդյունքում ունենալ հասանելի շուկաներ»:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաորիա Զախարովան համարում է, որ սկսվել է Դանասկոսում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվական-քարոզչական արշավ։
Իսրայելից վերջին շրջանում հաճախակի են դարձել հայտարարություններն այն մասին, որ Իսրայելը կարող է նաև Հայաստանին զենք վաճառել, այն էլ՝ բավականին լավ պայմաններով։ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ այս հայտարարությունները միտված են երկու խնդիր լուծելու։
«Պետք է տրամադրված լինել լավատեսությամբ, այլ ոչ թե հոռետեսությամբ և ասել՝ վա՜յ, էս ինչ վատ է ամեն ինչը, Կիկոսի մահն է, վաղը-մյուս օրն ավելի վատ կլինի: Այդպես չէ: Մենք մեր հնարավորությունների համաձայն՝ մեր ոտքն ենք մեկնում և ձեռքն ենք մեկնում, և որոշ արդյունքների հասնում ենք, բայց գոռգոռալով, ոչ իրատեսական քաղաքականությամբ մենք շատ բանի չենք հասնի»:
Նոքսվիլ քաղաքում (ԱՄՆ-ի Թեննեսիի նահանգ) նավակների վարձույթով Choto Marina համալիրում հանգստանալու ժամանակ մի տղամարդ փրկել է խեղդվող եղջերվի ձագին։
Կոլորադոյի բնակչուհի Դենիել Բեքսթրոմը պատրաստվում էր իր մեքենայով դուրս գալ ատվոտնակից, երբ հայտնաբերել է, որ արջ է սողոսկել շինություն:
Անդրադառնալով ռուսական զենքի հերթական խմբաքանակի մատակարարմանն Ադրբեջանին` Ա.Աշոտյանը հայտարարեց, որ Հայաստանի համար զենքի մատակարարման ցանկացած դեպք մտահոգիչ է, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի անպատասխանատու և ռազմատենչ հայտարարությունները, քաղաքականությունը.