![](/banners/BeFunky-design.jpg)
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 80 հազարը
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1006392.jpg)
Աշխարհի 33 երկրում գրանցվել Է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 80 հազար 980 դեպք: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
«Թույլ տվեք ձեզ ներկայացնել այսօրվա դրությամբ թարմացված տեղեկատվությունը: Մենք աշխարհի 33 երկրում հաշվել ենք COVID-19-ով վարակվելու 80 հազար 980 դեպք»,-ասել է Կլյուգեն:
Նրա խոսքով՝ բռնկումն ընդգրկել է եվրոպական 13 երկիր, իսկ դեպքերի 96,5 տոկոսը գրանցված է Չինաստանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: