![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդացածների մեկը մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1006356.jpg)
Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդացածների մեկը մահացել է: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը։
Այդպիսով՝ Ֆրանսիայում հիվանդության հայտնաբերման եւ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 17-ի: Սալոմոնի խոսքով՝ հիվանդացածներից մեկը ծանր վիճակում գտնվում է Ամիենի հիվանդանոցում, երկրորդը՝ Իտալիայից ժամանած մի տղամարդ՝ Ստրասբուրգի բուժհաստատությունում: Երրորդը՝ նախօրյակին Փարիզում հոսպիտալացված 60-ամյա մի ֆրանսիացի, գտնվում էր ծանր վիճակում եւ մահացել է լույս չորեքշաբթի գիշերը, հաղորդել է ՌԻԱ Նոոստին: