Բաժիններ՝

Ինդոնեզիայում շուրջ 10 հազար մարդ լքել են տները հեղեղման պատճառով

Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավայի նահանգում հեղեղումը, սողանքներն ու փոթորիկները շուրջ 10 հազար մարդու հարկադրել են լքել տները: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։

Ավելի վաղ, Անտարա գործակալության վկայակոչմամբ հաղորդվել է, որ հորդ անձրեւները ջրի տեակ են առել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մի մասը, ներառյալ այն շրջանը, որտեղ գտնվում է նախագահական պալատը: Տեղատարափ անձրեւներն սկսվել են փետրվարի 24-ին: Տարերային աղետների հակազդման ազգային գործակալության ներկայացուցիչ Ագուս Վիբովոյի խոսքով՝ տարերքն ավերել է երեք դպրոց եւ մեկ մզկիթ:

Ջուրը ողողել է ավելի քան 800 հեկտար բրնձի դաշտեր: Նա նշել է, որ իշխանությունները տարահանում են սկսել, իսկ հեղեղումներից տուժել է օկրուգի գրեթե 47,7 հազար բնակիչ: Փետրվարի 26-ին 14-օրյա արտակարգ դրություն է հայտարարվել: Մասնագետները տեղադրել են վրաններ եւ պահակետեր կարգել հեղեղումից տուժած մարդկանց նյութատեխնիկական ապահովման համար, նաեւ տեղեր են ուղարկվել մթերք եւ ծածկոցներ: «Ֆրանս Պրես» գործակալությունը, վկայակոչելով Ագուս Վիբովոյին, հավելել է, որ հեղեղման հետեւանքով զոհվել է հինգ մարդ եւս երեքն անհայտ կորել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս