Իսրայելում բուժքույրերեի գործադուլ է սկսվել այն բանից հետո, երբ ֆինանսների նախարարության հետ աշխատավարձերի բարձրացման շուրջ բանակցություններն անհաջողությամբ են ավարտվել:
Աշխարհի ոչ մի երկիր այս պահին պատրաստ չէ Իրանի հետ համագործակցելու նավթի-գազի ոլորտում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
Աֆղանստանի Կունդուզի հյուսիսային նահանգում առնվազն 13 ուժային է զոհվել, 10-ը՝ տուժել «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակումների հետեւանքով:
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերված կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աճել է ավելի քան 40,4 հազարով, հիվանդացածների ընդհանուր թիվը կազմում է 1 մլն 118 հազար 43:
Սկզբից Էրդողանը դատապարտեց Հայաստանին, հետո հայտարարեց, թե իբր, երրորդ կողմը կարող էր հրահրած լինել այս ճգնաժամը՝ ակնհայտորեն ակնարկելով Մոսկվայի ուղղությամբ:
Իրականությունը պատմող այս տեսանյութը ներկայացվելու է մեր միջազգային գործընկերներն։
Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել ԿԸՀ-ի օգտին լրտեսության եւ գեներալ Քասեմ Սուլեյմանիի տեղաշարժի մասին տվյալներ հաղորդելու մեջ մեղադրվողին:
Եվրամիության (ԵՄ) պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում գումարված գագաթնաժողովի երրորդ օրվա արդյունքներով չկարողացան համաձայնության գալ 2021 – 2027 թվականների յոթնամյա բյուջետային պլանի ձեւավորման եւ համավարակից հետո Միության տնտեսության վերականգնման հիմնադրամի հարցերի շուրջը:
Հնդկաստանում առնվազն 100 մարդ է զոհվել հեղեղումների հետեւանքով, ամենից շատ տարերքի հարածից տուժել է Ասամի հյուսիս – արեւելյան նահանգը:
Hyundai-ի ռուսաստանյան ստորաբաժանումը՝ «Հենդե Մոտոր ԱՊՀ» ՍՊԸ-ն, Ռուսաստանում 18 հազար 563 Santa Fe արտաճանապարհային ավտոմեքենա հետ կկանչի արգելակների հակաբլոկավորման համակարգում հնարավոր միակցման պատճառով (ABS/ESC):
«Արցախում կա նախկին պատգամավոր, որը պատգամավոր եղած ժամանակ Ադրբեջանի ազգային հերոսի գերզմանաքարն էր կանգնեցնում, սա է ամենամեծ վտանգը։ Վտանգ է, երբ կան մարդիկ, որոնք ասում են՝ պետք է ներել թուրքերին, ինչի՞ համար ներենք՝ Ցեղասպանությա՞ն, այն բանի համար, որ իրենք չե՞ն ճանաչում։ Սա չի նշանակում, որ ատելություն պետք է լինի, և մենք թուրք երեխա սպանենք․ ո՛չ, բայց ինչի՞ համար ներենք, այն աղջիկը, որը Ադրբեջանի հետ կապված հակաարցախյան ալիք էր բարձրացրել՝ սա է ամենավտանգավորը։ Երբ մարդիկ կան, որոնք ասում են, թե արցախցիները թուրք են՝ սա է ամենամեծ վտանգը։ Մենք տեսնում ենք՝ հակառակորդն ինչ է անում, և տեղում ինչպիսի մարդիկ կան, իսկ այդ մարդիկ անհատներ չեն լոկ, նման մարդիկ քիչ, բայց, դժբախտաբար, կան։ Նման մտածողներ առհասարակ չպետք է լինեն»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Ֆիլադելֆիայի (Փենսիլվանիայի նահանգ, ԱՄՆ) իշխանությունները մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը զանգվածային միջոցառումներ արգելք են սահմանել:
Երկիր մոլորակի բնակչության թվաքանակն իր առավելակետին՝ 9,73 միլիարդի, կհասնի XXI դարի կեսերին, իսկ այնուհետեւ կսկսի դրա նվազման անշեղ գործընթացը, այնպես որ 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի 8,79 միլիարդ:
Արաբական Միացյալ Էմիրություններում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը:
Ստամբուլում գտնվող հանրահռչակ բյուզանդական Սբ. Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածվելուց հետո, հայտնի է, թե երբ տեղի կունենա առաջին համընդհանուր ուրբաթօրյա աղոթքը (նամազ):
«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը սպասելի էր»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սրացմանը, աշխարհաքաղաքական մթնոլորտին և հնարավոր զարգացումներին։
Նիդերլանդներում հայ երիտասարդները, համայնքի ներկայացուցիչները հայ-ադերբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակառակորդի ագրեսիվ քաղաքականության դեմ ցույց են անում Ադրբեջանի դեսապանատան դիմաց:
Ադրբեջանի իշխանություններին վախեցրել է Ռուսաստանի Դաշնության կողմից զորավարժությունների անցկացումը և ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 14 միլիոն 238 հազարը:
Այն, որ Դավիթ Տոնոյանը չի զանգել ՌԴ իր գործընկերոջը, խոսում է ՀՀ Զինված Ուժերի (ԶՈւ) ինքնաբավության և իր առջև դրված խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողության մասին: Ադրբեջանի պաշտպանական ղեկավարը, ըստ էության, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսային զրույցի խիստ կարիք է զգացել, ինչի մասին վկայում են փաստերը ստորև բերված, երբ ունի Թուրքիայի աջակցությունը:
Հայկական սահմանները սպառնալիքի տակ են, քանի որ հակամարտության սկզբնական պատճառն ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժումն է հայկական հող:
Հայ-ադերբեջանական սահմանի միջադեպերը Եվրոպայի խորհրդի խորհրդարական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում են:
Հայտնի հայազգի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքին։
Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի են բերվել, զորավարժություններ են սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:
Ամերիկյաի հայկական համագումարը Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում հորդորել է վարչակազմին կտրուկ փոխել իր քաղաքականությունը ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակումները:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի հեղինակ Անտոն Պոլյակովը խստորեն քննադատել է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության հետ։
Էստոնիայի հանրային հեռուստաընկերությունը նորությունների գլխավոր թողարկմանը հուլիսի 17-ին ծավալուն ռեպորտաժով, Էստոնայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանություններով անդրադարձել է ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, ՀՀ ռազմավարական օբյեկտները թիրախավորելու Ադրբեջանի սպառնալիքներին, Բաքվում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հակահայկական կոչերին։
Հայկական ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալից հայտարարություններն անտարբեր չեն թողել նաև հեղինակավոր Forbes-ին, ամսագիրը նկատել է` «Ադրբեջանը կովկասյան դրոնային պատերազմում սպառնում է Չեռնոբիլի ոճով «աղետով»:
Երեկվանից սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ եմ կարդում այն մասին՝ «վերցրե՞լ ենք արդյոք մերոնք բարձունքը», «չե՞ն վերցրել», «վերցրել, բայց հետո հե՞տ են վերադարձրել» ու նմանատիպ բազում, կներեք արտահայտությանս համար, դատարկ ենթադրություններ, որոնց մի մասն էլ հստակ քաղաքական ուղղորդում ունի։
Եթե անտեսանելի թշնամու դեմ պատերազմի պայմաններում ՀՀ ղեկավարությունը շարունակեց պառակտիչ գործունեությունը, իրականացրեց ապաշնորհ քաղաքականություն և մենք պարտվեցինք՝ տալով զոհեր և չափազանց մեծ քանակի վարակվածներ, ապա տեսանելի թշնամու դեմ կռվի պայմաններում նմանատիպ պառակտվածությունը և ապաշնորհությունը շատ ծանր ու անդառնալի գին կարող է ունենալ։