Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը

Միացյալ Նահանգները պետք է շփվի ուկրաինական հակամարտության բոլոր կողմերի հետ, նույնիսկ եթե դա առաջացնում է Եվրոպայի երկրների դժգոհությունը, քանի որ հակառակ դեպքում հնարավոր չէ լուծել հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Նրան հարց են ուղղել ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հետ G20-ի շրջանակում տեղի ունեցած շփումների մասին։

«Գիտեմ, որ սա Եվրոպայում մի քանիսի մոտ դժգոհություն է առաջացրել, բայց կարծում եմ, որ կարևոր է շփումներ անցկացնելը։ Հակառակ դեպքում, եթե երկու կողմն էլ պարփակվեն իրենց մեջ, ապա այս սարսափելի հակամարտությանը ոչ մի լուծում չի լինի»,- ասել է Բեսենթը սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է New York Post-ը։

Բեսենթը հավելել է, որ Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցությունը չի ազդել բանակցությունների վրա։

ՌԴ ֆինանսների նախարարի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին առաջինն է 2022 թվականին Ուկրաինայի դեմ ՌԴ ծավալած պատերազմից ի վեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930