Բաժիններ՝

Շրի Լանկան բացել է սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Շրի Լանկան օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները բացել է 10-ամսյա լոքդաունից հետո. մուտքի համար կպահանջվի COVID-19-ի բացասական թեստ: Այդ մասին հաղորդել է France 24-ը: Հունվարի 21-ին ամբողջությամբ վերսկսվել է երկրի երկու միջազգային օդանավակայանների աշխատանքը, որոնք սպասարկում են առեւտրային չվերթները:

Մուտքի համար օտարերկրյա ճանապարհորդները պարտավոր են ներկայացնել COVID-19-ի բացասական թեստեր, որոնք ստացվել են թռիչքից 96 ժամ առաջ»,-գրում են ԶԼՄ-ները: Բացի այդ, հարկավոր կլինի, որպեսզի զբոսաշրջիկները կրկնակի անալիզ հանձնեն հյուրանոց ժամանելուց հետո: Եթե ուղեւորությունը տեւի մեկ շաբաթից ավելի, պետք հանձնել նաեւ COVID-19-ի երրորդ թեստը: Եթե անալիզներից որեւէ մեկը դրական լինի, կա երկու ճանապարհ՝ առանց ախտանշանների զբոսաշրջիկներն ինքնամեկուսացում կանցնեն հյուրանոցում, իսկ մյուսներին բուժման կուղարկեն հոսպիտալներ: Շրի Լանկա ժամանելուց հետո զբոսաշրջիկները կկարողանան ապրել հատուկ հատկացված հյուրանոցներում՝ տեղի բնակիչներից առանձին: Այդպիսի հյուրանոցները 55-ն են:

Ընդամենը երկրի կառավարությունը կազմակերպել է 14 «տուրիստական գոտի», որոնց սահմաններից հեռանալ ճանապարհորդներին չի թույլատրվում: Առաջին երկու շաբաթներին հյուրերին ուղեւորությունների ժամանակ պետք է ուղեկցեն պաշտոնապես ձեւակերպված անձինք: Երկիր այցելելու համար կարելի է այցագիրը ձեւակերպել միայն առցանց, ժամանելուց հետո դա անել չի ստացվի: Նախապես հարկավոր է ամրագրել հյուրանոցը, վճարել ապագա ՊՇՌ-թեստերի եւ բժշկական ապահովագրության համար, որը կնստի 12 դոլար: Շրի Լանկան, չնայած բնակչության՝ COVID-19-ով աճող հիվանդացությանը, հայտարարել է միջազգային ճանապարհորդությունների մասին: Հունվարի 21-ի դրությամբ այնտեղ գրանցվել է կորոնավիրուսի 55 հազարից ավելի դեպք, օրական աճը 770 է: Շրի Լանկայի, ինչպես եւ Հարավ-արեւելյան Ասիայի բազմաթիվ այլ երկրների տնտեսությունը, սաստիկ տուժել է զբոսաշրջության դադարեցման պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս