Բաժիններ՝

Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների համար

Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, եթե դա անհրաժեշտ լինի, դրականորեն է գնահատում Վաշինգտոնից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (СНВ-3) երկարացման մասին Վաշինգտոնից հնչող ազդանշանը: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդեր Շալենբերգը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին հայտնել էր, որ Ռուսաստանին առաջարկում է СНВ-3-ը, որի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին, երկարացնել հնգամյա ժամկետով: «Եմ դրական ազդանշան եմ համարում Վաշինգտոնի հայտարարությունը: Մենք որպես բանակցությունների հարթակ, իհարկե, ձեր տրամադրության տակ ենք: Այստեղ՝ Վիեննայում, ռազմավարական բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Եթե այդպիսի բանակցություններն անհրաժեշտ լինեն, եթե խոսքը հնգամյա ժամկետով երկարացնելու մասին է, ինքնին հասկանալի է, մենք կլինեն ձեր տրամադրության ներքո»,-հայտարարել է Շալենբերգը՝ հանդես գալով միջուկային զենքի արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելու առիթով անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս