Անկարայի հեռուն գնացող նպատակները. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Նկատենք, որ 2008 թվականի Օսիայի իրադարձությունների նախադրյալները դրվել էին դեռեւս 2004 թվականին, երբ ՌԴ միջնորդությամբ փաստացի անկախ Աջարիայի Հանրապետությունը հանձնվեց Սաակաշվիլիի նոր իշխանությանը: Սակայն Աջարիայից Աբաշիձեի հեռացումը ունեցավ մեկ այլ հետեւանք, որը անտեսվեց եւ որի դրսեւորումներն այսօր ավելի են իրենց զգացնել տալիս հատկապես Հայաստանի եւ հայաբնակ Ջավախքի համար:

2004 թվականից հետո Թուրքիան բառիս բուն իմաստով մտավ Աջարիա եւ Վրաստան: Ասլան Աբաժիձեն իրեն համարում էր հակաթուրք  ղեկավար եւ այդ մասին մշտապես բարձրաձայնում էր: Թուրքիան այսօր ոչ միայն փոխում է բուն Աջարիայի, այլեւ նրա հարակից շրջանների կրոնական եւ էթնիկ կազմը:

Վերջինիս հովանավորությամբ վրացական այն գյուղերում, որտեղ թեկուզ փոքր թվով մուսուլմանական հավատքի բնակիչ կա, կառուցվում են մզկիթներ, եւ խրախուսվում է իսլամի դավանանքը: Դրա հետեւանքով տեղի են ունենում բախումներ քրիստոնյա եւ մուսուլման համագյուղացիների միջեւ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031