ԱՄՆ-ում 120-ից ավելի մարդու մեղադրել են հունվարի 6-ին անկարգությունների կազմակերպման մեջ. CNN
Հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությոնների կազմակերպման եւ Կապիտոլիումի զավթման մեղադրանքներ են առաջադրվել արդեն ԱՄՆ-ի ավելի քան 120 բնակիչների: Այդ մասին, ինչպես հունվարի 22-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, արդարադատության նախարարությունը իրազեկել է նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին:
Մեղադրանքների բնույթը փոփոխվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք ապօրինի նեթափանցումից մինչեւ հարձակում ոստիկանների վրա: Որոշ ամբաստանյալների, նշում է հեռուստաընկերությունը, մեղսագրվում են նաեւ ավելի լուրջ արաքներ. դավադրության կազմակերպում եւ բռնի գործողությունների կատարման սպառնալիքներ: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նոր վարչակազմին ծանուցել են, որ «կասկածյալների «համազգյին որոնումներկը» կշարունակվեն:
Այդ ջանքերի շրջանակներում Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի եւ պայթուցիկ նյութերի շրջանառության վերահսկողության բյուրոն այս շաբաթ մինչեւ 75 հազար դոլար ավելացրել են պարգեւն այն ինքնաշեն ռումբերի մասին տեղեկատվության համար, որոնք հունվարի 6-ին հայտնաբերվել են Կապիտոլիումի մերձակայքում:
Վարձատրման գումարի աճն, ինչպես կարծում է CNN-ը, վկայում է, որ իրավապահ մարմիննները մինչ օրս չեն գտել այն հանցագործների հետքը, որոնք պայթուցիկ սարքեր են պատրաստել եւ դրանք հասցրել Վաշինգտոն: Վերջինս թույլ է տալիս ենթադրել, որ դրա մասնակից մարդիկ լավ մտածել են իրենց գործողության կազմակերպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: