Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ է դարձել Բայդենի թեկնածուն
Հարավային Կարոլինայի նահանգից քաղաքական գործիչ Ջեյմի Հարիսոնին հունվարի 21-ին ընտրել են Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի (ԴԿԱԿ) նախագահ: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքում: Ինչպես այս ամսին ավելի վաղ հայտնել է NBC հեռուստաալիքը, Ջոզեֆ Բայդենը տակավին մինչեւ պաշտոնակալությունը, որը կայացավ հունվարի 20-ին, Հարիսոնին ընտրել էր որպես ԴԿԱԿ-ի նախագահի՝ իր թեկնածու:
Կոմիտեի անդամները տեսախորհրդաժողովի ձեւաչափով անցկացրել են հանդիպում, որտեղ հաստատել են Բայդենի ընտրությունը: Մինչեւ վերջին ժամանակներս ԴԿԱԿ-ի նախագահն էր Թոմ Պերեսը: Հարիսոնը հայտարարել է, որ իր գլխավոր խնդիրն է համարում «կուսակցության դիքերի ամրապնդումը», այդ թվում 2022 թվականին կայանալիք միջանկյալ ընտրությունների լույսով: Հարիսոնը հասկանալ է տվել, որ դմոկրատները մտադիր են անցկացնելու քարոզարշավ, մասնավորապես, նաեւ երկրի այն մասերում, որտեղ ավանդաբար ուժեղ են հանրապետականները:
Հարիսոնի տեղակալներ են դարձել Միչիգանի նահանգապետ Գրեթչեն Ուիթմերը եւ Իլինոյսից սենատոր Թեմմի Դաուքորթը: Հարիսոնը 2020 թվականի նոյեմբերին կայացած ընդհանուր ընտրություններում հավակնում էր ներկայացնելու Հարավային Կարոլինան ԱՄՆ-ի Կոնգեսի Սենատում: Նա ընտրություններում տանուլ է տվել Հանրապետական կուսակցության թեկնածուին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: