Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան

Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրության (ԱԹՍ) գործարան։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ «Lapis Havacılık»-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ ընկերությունը 2015-ին արտադրում էր սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն այսօր ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։

Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել  Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը։  Վերջիններիս բաղադրիչները արտադրվելու են միայն Թուրքիայում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031