«Փաշինյանը անդառնալիորեն կորսված անձ է․ Ռեժիմի ցնցումները, միևնույն է, նրան չեն վերակենդանացնելու»․ Արամ Գաբրիելյանով
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երեկ ողջ գիշեր մոնիտորինգի ենթարկեցի սոցցանցերը: Զարմանալի եզրակացություններ արեցի:
Առաջին՝ Փաշինյանի հետ կապված զարմանալի իրավիճակը:
Ադրբեջանցի օգտատերերի ճնշող մեծամասնությունը եթե չեն էլ գովում Նիկոլ Փաշինյանին, գոնե հանգիստ աջակցում են նրան: Եթե Նիկոլի մասին կարդար մարդ, ով առհասարակ ոչինչ չգիտի պատերազմի և թուրքերի ու հայերի հավերժական կոնֆլիկտի մասին, ապա հաստատ կմտածեր, որ Փաշինյան ազգանունով քաղաքական գործիչն Ադրբեջանում ամենահարգված մարդկանցից է:
Երկրորդ՝ հայ օգտատերերի շրջանում հետևյալ դասավորվածությունն է:
Ռուսաստանահայերի 90 և նույնիսկ փոքր-ինչ ավելի տոկոսը կատեգորիկ կերպով պահանջում են Փաշինյանի հեռացումը: ՌԴ-ում Փաշինյանի գրեթե բոլոր հակառակորդներն աջակցում են Պուտինին ու թշնամաբար են տրամադրված Նավալնու հանդեպ: Փաշինյանին համակրող ռուսաստանաբնակ հայերը վատ են վերաբերվում ռուսներին ու նախագահ Պուտինին:
Երրորդ՝ համացանցի հայկական սեգմենտը:
70 տոկոսը կատեգորիկ դեմ են Փաշինյանին: Քննադատությունը զուգորդվում է վիրավորանքներով:
20 տոկոսը պարզապես ցանկանում են, որ Փաշինյանը հեռանա առանց արյան ու սկանդալների՝ իր ու իր ընտանիքի համար երաշխիքներով:
Մնացած 10 տոկոսն անվերապահ աջակցում են Նիկոլին ու նրան գրեթե սրբացնում: Փաշինյանի ամենամոլի երկրպագուները Հայաստանում հետկլիմակտերիկ տարիքում գտնվող կանայք են, ովքեր վատ վերաբերմունք ունեն Հայ Առաքելական եկեղեցու և Ռուսաստանի հանդեպ:
Որոշ եզրակացություններ՝
Փաշինյանը՝ թե որպես քաղաքական գործիչ, և թե որպես մարդ, և՛ հայության, և՛ հատկապես ռուսաստանաբնակ հայերի համար անդառնալիորեն կորսված անձ է: Ռեժիմի ցնցումները, միևնույն է, նրան չեն վերակենդանացնելու:
Երկրորդ՝ հայերի հիմնական զանգվածը՝ թե Հայաստանում, և թե Ռուսաստանում, պատրաստ են ընդունել Ռոբերտ Քոչարյանին, եթե վերջինս Հայաստանին աղետից դուրս բերելու հստակ պլան ներկայացնի:
Երրորդ՝ ադրբեջանական հասարակությունը պարզապես կուրորեն ատում է Քոչարյանին, ինչը, ի դեպ, բացատրելի է»:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը