Բաժիններ՝

Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Լոռիում. սկսել են կանայք, միացել՝ տղամարդիկ

Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակավայրերից մեկում 20-ամյա Հովսեփ Ա․-ն ավտոմեքենան վարելու հետ կապված հարցերի շուրջ վիճաբանել է 40-ամյա Մետաքսյա Հ․-ի հետ։

Shamshyan.com-ի տողոկություններով՝ վիճաբանության ընթացքում Հովսեփ Ա․-ի մայրը՝ 44-ամյա Քրիստինե Ա․-ն, ավտոմեքենայից դուրս գալով՝ վիճաբանել է Մետաքսյա Հ․-ի հետ։ Կանայք միմյանց քաշքշել են, որի ընթացքում Մետաքսյա Հ․-ն մի քանի անգամ ապտակել է Քրիստինե Ա․-ին։

Վիճաբանության ժամանակ նշված վայր է մոտեցել Մետաքսյա Հ․-ի ամուսնու եղբայրը՝ 41-ամյա Գևորգ Ա․-ն, ով սկսել է վիճաբանել Հովսեփ Ա․-ի, նրա հոր՝ 51-ամյա Մարտին Հ․-ի և մորեղբոր՝ 35-ամյա Արտակ Ա․-ի հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ընթացքում տվյալ պահին բակում գտնվող Համլետ Ա․-ն, նրա 17-ամյա որդիները, ինչպես նաև եղբայրը՝ 34-ամյա Անդրանիկ Ա․-ն, միանալով վիճաբանությանը, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Հովսեփ Ա․-ի, Մարտին Հ․-ի և Արտակ Ա․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31