
Իրանի ռազմածովային ուժերի նավը բռնկել է Պարսից ծոցում վարժական առաքելության ընթացքում. Fars

Իրանի ռազմածովային ուժերի նավերից մեկում հրդեհ է բռնկել Պարսից ծոցում վարժական առաքելության ժամանակ: Հունիսի 2-ին այդ մասին հայտնել է Fars գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ամբողջ անձնակազմը վթարային-փրկարարական բրիգադի ներկայությամբ բարեհաջող տարահանվել է ափ:
Ինչպես նշում է գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Օմանի ծոցում գտնվող Ջասք նավահանգստից ոչ հեռու: Բռնկման պատճառները չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: