Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անմիջակա նիստերի կվերադառնա հունիսին

Էստոնիան՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նախագահ հունիսին մտադիր է վերադառնալ անմիջակա ձեւաչափով կանոնավոր հանդիպումների պրակտիկային: Հունիսի 2-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Էստոնիայի մշտական ներկայացուցիչ Սվեն Յուրգենսոնը։

«Մենք վերադառնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճ»,- ասել է նա՝ հավելելով, որ առայժմ հանդիպումները կանցկացվեն սահմանափակումներով. դրանց նեկա կգտնվեն յուրաքանչյուր պատվիրակությունից երկու ներկայացուցչից ոչ ավելի, բոլոր մասնակիցները պետք է գտնվեն պաշտպանական դիմակներով, որոնք հանել թուլ կտան սոսկ ելույթի ժամանակ: Յուրգենսոնը հույս է հայտնել, որ հունիսի ընթացքում այդ պահանջները կմեղմացվեն:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջին անմիջակա հանդիպումը երկարատեւ ընդմիջումից հետո տեղի է ունեցել մայիսի 25-ին, երբ համաշխարհային կազմակերպության այդ մարմնի նախագահը Չինաստանն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930