Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ շաբաթում 15 տոկոսով նվազել է

Անցյալ շաբաթ աշխահում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,5 միլիոն դեպք եւ ավելի քան 78 հազար մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 15 տոկոսով, մահացությունը՝ 7 տոկոսով, հունիսի լույս 2-ի գիշերը հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

«Անցած շաբաթվա ընթացքում COVID-19-ի եւ մահերի նոր դեպքերի թիվը շարունակել է նվազել. հաղորդումներ են ստացվել ավելի քան 3,5 միլիոն վարակվածների եւ ավելի քան 78 հազար մահացածների մասին, ինչը համապատասխանաբար 15 տոկոսով եւ 7 տոկոսով քիչ է նախորդ շաբաթվա համեմատությամբ»,- նշել է ԱՀԿ-ն իր շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում: Մայիսի 24-ից մինչեւ 30-ն աշխարհում արձանագրվել են 3 550 456 նոր վարկակվածներ եւ 78 667 մահացու վախճան:

Մայիսի 30-ի դրությամբ ընդամենը եղել է ախտահարման 169 604 858 դեպք եւ հիվանդների մահվան 3 530 837 դեպք: Անցյալ շաբաթ հիվանդացությունն աճել է Աֆրիկայում (22 տոկոսով) եւ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (6 տոկոսով), մինչդեռ Եվոպայում ախտահարման նոր դեպքերի թիվը նվազել է 26 տոկոսով, Հարավ – արեւելյան Ասիայում՝ 24 տոկոսով, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում՝ 2 տոկսով, Արեւելյան Միջերկրականում՝ 1 տոկոսով: Մահացությունն աճել է Աֆրիկայում (11 տոկոսով), բայց կրճատվել է Արեւելյան Միջերկրականում (18 տոկոսով), Եվրոպայում (17 տոկոսով), Հարավ – արեւելյան Ասիայում (8 տոկոսով), Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (2 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (1 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է ավելի քան 430 հազար մարդ եւ մահացել ավելի քան 11 հազարը: Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում արձանագրվել են ախտահարման ավելի քան 1,1 միլիոն նոր դեպք եւ ավելի քան 31 հազար մահացու վախճան:

Հարավ- արեւելյան Ասիայում բժիշկներ հայտնաբերել են 1,5 միլիոն վարակվածներ, մահացել է ավելի քան 29 հազար մարդ: Հնդկաստանում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է ավելի քան 1,3 միլինով: Այնուհետեւ գալիս են Բրազիլիան (ավելի քան 420 հազար նոր դեպք), Արեգնտինան (ավելի քան 219 հազար), ԱՄՆ-ը (ավելի քան 153 հազար), Կոլումբիան (ավելի քան 150 հազար), Իրանը (ավելի քան 69 հազար), Ռուսաստանը (ավելի քան 61 հազար), Ֆրանսիան (ավելի քան 60 հազար), Թուրքիան (ավելի քան 57 հազար), Նեպալը (ավելի քան 47 հազար), Չիլին (ավելի քան 46 հազար) եւ Ինդոնեզիան (ավելի քան 39 հազար), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս