Բաժիններ՝

Իցհակ Հերցոգին ընտրեցին Իսրայելի նախագահ

Իսրայելի համար հրեական գործակալության՝ «Սոհնուտ»-ի ղեկավար Իցհակ Հերցոգը հունիսի 2-ին ընտրվել է հրեական պետության 11-րդ նախագահ, Կնեսետի (խորհրդարանի) լիագումար նիստի ընթացքում հայտնել է պալատի խսնակ Յարիվ Լեւինը: Նիստերի դահլիճից հեռարձակումը վարում է Իսրայելի խորհրդարանական հեռուստաալիքը։

Իսրայելի Kan պետական ռադիոկայանը հայտնում է, որ Հերցոգի օգտին առաջին փուլում քվեարկել է 120 պատգամավորներից 87-ը՝ հաղթանակի համար անհրաժեշտ 61 նվազագույնի դեպքում: Նախագահի պաշտոնում Հերցոգը Ռեուվեն Ռիվլինին կփոխարինի հուլիսի առաջին տասնօրյակի վերջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս