Աֆրիկյան միությունը կասեցրել է Մալիի անդամակցությունը և խոսել հնարավոր պատժամիջոցների մասին
Աֆրիկյան միությունը որոշում է կայացրել կասեցնել Մալիի անդամակցությունը՝ ի պատասխան նախորդ շաբաթ այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կազմակերպությունը հայտարարել է, որ եթե Մալիում չվերականգնվի քաղաքացիական կառավարությունը, իրենք նաև պատժամիջոցներ կկիրառեն այդ երկրի նկատմամբ:
Մալիում զինվորականները ձերբակալել էին նախագահի պաշտոնակատարին և վարչապետին, ստիպել էին նրանց հրաժարական տալ: Նախագահ էր հռչակվել նախկին փոխնախագահ Ասիմի Գոյիտան, ով ղեկավարել է ինչպես 2020 թվականի օգոստոսին, այնպես էլ նախորդ շաբաթ տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը: