Բաժիններ՝

Թունաքիմիկատներ տեղափոխող բեռնատարը խորտակվել է Շրի Լանկայի արևմտյան ափերի մոտ

Մի քանի տոննա քիմիական նյութեր տեղափոխող MV X-Press Pearl բեռնատար նավը, որի վրա մայիսի 20-ից հրդեհ է բռնկվել, խորտակվել է Շրի Լանկայի արևմտյան ափերի մոտ՝ վնասելով այդ երկրի ձկնամթերքով հարուստ ջրերը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Բեռնատարը տեղափոխելիս է եղել 1486 կոնտեյներ, այդ թվում և նատրիումի հիդրօքսիդ, ազոտաթթու և այլ թունավոր քիմիկատներ կոնտեյներներ:

Շրի Լանկայի կառավարությունը արգելել է ձկան որսը խորտակվելու վայրից մինչև 80 կմ հեռավորության վրա: Հարյուրավոր զինվորներ այժմ տեղակայվել են աղտոտված ափերը մաքրելու նպատակով: Հաղորդվում է, որ շուրջ 80 կմ ծովափ պատված է պլաստիկ տարաներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930