Բաժիններ՝

Բլինկենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի տեղաշարժի կապակցությամբ

ԱՄՆ-ի իշխանությունները տվյալներ չունեն Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի Դաշնության հնարավոր մտադրությունների մասին, սակայն մտահոգված է ռուսական զորքերի տեղաշարժով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի սահմանի մոտ նկատվող անկանոն տեղաշարժերով: Ես չեմ կարող խոսել Ռուսաստանի մտադրությունների մասին, մենք դրանք չգիտենք: Թեպետ, մենք գիտենք, որ նախկինում ռուսական զորքերը սադրանքներ են իրականացրել Ուկրաինայի հետ սահմանին, իսկ հետո ներխուժել »,-ասել է Բլինկենը:

Ինչպես ընդգծել է Բլինկենը, 2014 թվականի իրադարձությունների կրկնությունը «մեծ սխալ» կլինի Ռուսաստանի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930