
Կամչատկայում Կարիմի հրաբուխն ավելի քան 5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել

Կամչատկայում Կարիմի հրաբուխը նոյեմբերի 12-ին մոխրասյուն է արտանետել: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի հեռավորարեւելյան բաժանմունքի հրաբխային ժայթքումների հակազդման Կամչատկայի խումբը (KVERT):
«Մոխրաշլեյֆը տարածվել է հրաբխից դեպի հյուսիս-արեւելք 56 կիլոմետր հեռավորության վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ KVERT-ը սահմանել է ավիացիայի համար վտանգավորության առավել վտանգավոր գունային կոդը՝ նարնջագույնը: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունում «Ինտերֆաքս»-ին հաղորդել են, որ մոխրաշլեյֆի տարածման ճանապարհին բնակավայրեր չկան:
«Բնակելի շրջաններում մոխաթափեր չեն գրանցվել»,-ասել են ԱԻՆ-ում: Սա մոխրի արտանետման արդեն երրորդ դեպքն է շաբաթվա ընթացքում: Նախորդները գրանցվել են նոյեմբերի 9-ին եւ 10-ին: Կարիմի (1536 մետր բարձրությամբ) հրաբուխն ամենաակտիվներից մեկն է Կամչատկայում, որը գտնվում է երկրամասի Ելիզովի շրջանում՝ Պետրոպավլովսկի Կամչատկայից 125 կիլոմետր դեպի հյուսիս: