Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Թուրքիայի նախագահի հրաման նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկատվությունը փոխանցում են ռուսական առաջատար լրատվամիջոցները՝ հղում կատարելով թուրքական աղբյուրներին։ Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանի օրակարգում է նախագահական հրամանը՝ զինվորականներ ուղարկել Ադրբեջան։
Նյու Յորքում հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև Վաշինգտոնում տեղի ունեցած բախման ընթացքում մեկ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել:
«Այդքան անհավասար ուժերի ներգրավման դեպքում արդեն պարզ էր, թե ինչ վիճակում կարող էինք հայտնվել, եթե դիվանագիտական դաշտում չհաջողացնեինք մեր դաշնակիցներին ներգրավել հօգուտ մեզ։ Պետք էր հաշվի առնել, որ 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ մեն-մենակ էինք պատերազմում՝ 30 տարիների ընթացքում լինելով տնտեսական շրջափակման մեջ և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ շեշտելով, որ, եթե դիվանագիտական դաշտում հասնեինք նրան, ինչ կարողանում էին պահպանել ռազմական դաշտում, մենք ավելի շատ բարենպաստ պայմաններում կլինեինք։
Վաշինգտոնի ոստիկանությունը ձերբակալել է նվազագույնը 20 մարդու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և նրան դեմ հանդես եկողների միջև տեղի ունեցած բախման ընթացքում:
ՀՅԴ Ամերիկայի կառույցի երիտասարդական թևի նախաձեռնությամբ Գլենդելի հայությունը նոյեմբերի 14-ի երեկոյան բողոքի հանրահավաք անցկացրեց:
Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 22 572 նոր դեպք։
Ռուս խաղաղապահները իննական դիտորդական կետեր են տեղակայել Լեռնային Ղարաբաղում իրենց պատասխանատվության տակ գտնվող հարավային և հյուսիսային գոտիներում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ տեղեկագրին, ևս 7 ժամանակավոր կետեր են ստեղծվել Լաչինի միջանցքում:
Ֆիլիպիններում «Վամկո» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Մինսկում ընդդիմության ներկայացուցիչներն ակցիա են անցկացրել: Նրանք պլանավորել էին մոտենալ ակցիաներից մեկի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարաիկովսկու հիշատակին նվիրված հուշաքարին և քայլերթ կատարել:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 15-ին Ադրբեջանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Չինաստանը, Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ 10 երկրներ, ինչպես նաև Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և Նոր Զելանդիան տարածաշրջանային տնտեսական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Մոլդովայում նոյեմբերի 15-ին անցկացվում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 54 մլն 328 հազարը:
Ֆրանսիական հեղինակավոր Liberation պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին՝ նկատելով, որ Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությունը ոչ միանշանակ է ընդունվել:
ՌԴ մուսուլմանների հոգեւոր վարչության «Զակյատ» ֆոնդն սկսել է տաք հագուստի եւ ջեռուցիչների համար միջոցներ հանգանակել սիրիացի փախստականներին օգնելու նպատակով:
Ռուսաստանը Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների հարցերով զբաղվող հանձնաժողովում 31 խախտում է գրանցել մեկ օրում, Թուրքիան՝ ութ:
Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերված COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցել է 22 հազարը՝ կազմելով 22 702, ընդհանուր թիվը հասել է 1 մլն 903 253-ի:
Ստամբուլի նահանգային ժանդարմերիայի հրամանատարական ջոկատները Բաշաքշեհիրում ու Կյուչուքչեքմեջեում բացահայտել են կեղծ ախտահանիչների արտադրությամբ զբաղվելու դեպք:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյունկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը փորձեց պարզաբանել, թե որն է լինելու ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի գործառույթը, լիազորությունների շրջանակը, և ռուս-թուրքական բանակցություններից հետո որքանո՞վ է հնարավոր թուրքական ռազմական ներկայություն ԼՂ-ում եռակողմ հայտարարության խախտմամբ։
«Վաղը մեր Արցախի մի մասնիկը փոխանցվելու է Ադրբեջանին. վաղը սգալու ենք, լուռ ենք մնալու». Տոնոյան
Թուրք պատգամավոր Թունահան Քուզուն ահազանգում է,որ Նիդերլանդների դպրոցական դասագրքերում պատկերված քարտեզում Թուրքիայի տարածքները ամբողջությամբ պատկերված չեն: «Ձեր երազում միայն կտեսնեք նման քարտեզ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ կորցնում է իշխանությունը. այս պայմաններում դժվար չէ գուշակեն՝ ով կգա նրան փոխարինելու: Այս մասին Լուրերի դաշնային գործակալության հետ զրույցում ասել է հայտնի լրագրող, հրապարակախոս, քաղաքական մեկնաբան Անատոլի Վասերմանը:
«Ցավոք սրտի Հայաստանի հետ իրանական սահմանի փակվելու, Հայաստանի և նույնիսկ Իրանի տարածքում միջանցքի ստեղծման վերաբերյալ ոչ ճիշտ, մոլորեցնող տեղեկություններ և շինծու քարտեզներ են շրջանառվում համացանցում: Այս մասին նշել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչին։
Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Ռուսաստանի Դաշնությունը, գործնականորեն սկսած պատերազմի առաջին օրվանից, Ձեզ առաջարկել է կարգավորման տարատեսակ և շատ լավ մոդելներ: Ոչ այնպիսին, որն այս պահին է, այլ շատ լավերը, և Դուք ամեն անգամ ուշադիր լսում էիք այդ առաջարկները և հրաժարվում:
Լեռնային Ղարաբաղի շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվում է հրադադրի ռեժիմը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների նոյեմբերի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները: