Բաժիններ՝

Գերմանիայում ապագա կառավարության մասնակիցները կոալիցիոն պայմանագիր են ստորագրել

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Միություն-90/«կանաչներ»-ի եւ Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդներն ստորագրել են կոալիցիոն պայմանագիր, որի վրա աշխատել են մի քանի ամիս: Դեկտեմբերի 7-ին միջոցառումը հեռարձակում են Գերմանիայի հեռուստաալիքները։

Բունդեստագն, ինչպես սպասվում է, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին նոր կանցլեր կհաստատի արդեն դեկտեմբերի 8-ին: Հենց նույն օրը նոր կառավարությունը պետք է երդում տա, իսկ Անգելա Մերկելի կաբինետի անդամները, որոնք այժմ պաշտոնակատարներ են, վերջնականապես վայր կդնեն լիազորությունները: Դրանով նոր կառավարության ձեւավորման գործընթացը կավարտվի:

Կորալիրիոն պայմանագիրը պարունակում է 177 էջ, այն առնվազն չորս տարով դնում է ապագա կաբինետի հիմքերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս