Բաժիններ՝

Անտոնիու Գուտերեշը մեկուսացել է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շփվել է մի մարդու հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, եւ որոշել է տանից աշխատել առնվազն մինչեւ դեկտեմբերի 9-ը, երբ նա կհանձնի հերթական թեստը:

Այդ մասին ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի մեկնաբանության մեջ: «Հաստատում ենք, որ գլխավոր քարտուղարը շփում Է ունեցել մի անձնավորության հետ, որի մոտ հայտնաբերվել է COVID-19:

Նրա մոտ (գլխավոր քարտուղարի) ոչ մի ախտանշան չկա, եւ նախնական թեստը բացասական արդյունք է տվել: Նախազգուշական նկատառումներով՝ նա չեղարկել է իր բոլոր շփումները եւ տանից է աշխատելու այնքան ժամանակ, մինչեւ որ թեստ հանձնի հինգշաբթի օրը՝ դեկտեմբերցի 9-ին»,-հայտարարել է Հանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031